Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Սողոմոն արքան ծովում մինչև Թարսիս հասնելու կարող նավ ուներ Քիրամի նավերի հետ, և երեք տարին մեկ Թարսիսից մի նավ էր գալիս՝ բեռնված ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Որովհետև թագավորը Քիրամի նավերի հետ ծովում Թարսիսի նավեր ուներ. երեք տարին մեկ Թարսիսի նավերը գալիս էին բեռնված ոսկով և արծաթով, փղոսկրով, կապիկներով և սիրամարգներով։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:22
21 Խաչաձեւ Հղումներ  

Հավանի որդիներն են Ելիսան ու Թարսիսը, կիտացիներն ու ռոդացիները։


Արքան փղոսկրե մեծ գահ պատրաստել տվեց և այն պատեց մաքուր ոսկով։


Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր։ Ոսկի էին նաև լվացարանները, իսկ Լիբանանի անտառի տան ամբողջ ամանեղենը ոսկեպատ էր։ Արծաթե ոչինչ չկար, քանզի Սողոմոնի օրոք արծաթը հարգի չէր։


Այդ ժամանակ Եդովմում թագավոր չկար։


Հովսափատ արքան Թարսիս հասնելու կարող նավեր պատրաստեց, որ գնան Օփիր՝ ոսկի ձեռք բերելու, սակայն նավերը տեղ չկարողացան հասնել, որովհետև Ասիոնգաբերում նավաբեկության ենթարկվեցին։


Եվ Սողոմոն արքան նավ կառուցեց Գասիոն Գաբերում, որ Ելաթի մոտ է գտնվում, Կարմիր ծովի եզրին՝ Եդովմի երկրում։


քանի որ Սողոմոն արքայի Թարսիս նավախումբը Քիրամի ծառաների անձնակազմով երկար ճամփորդություններ էր անում։ Երեք տարին մեկ արքայական Թարսիս նավախումբը վերադառնում էր՝ լի ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով։


Թռչող սիրամարգերի թևե՜րը. մի՞թե արագիլն ու ջայլամը չեն բեղմնավորվի.


Եվ նրանցից, ովքեր իրենց զորության վրա են հույս դնում, Իրենց մեծ հարստությամբ են պարծենում։


Դրա համար իմ ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, Եվ օրերս իրենց լրումին պիտի հասնեն նրանց հետ։


ծովի բոլոր նավերի դեմ, բոլոր վեհաշուք նավերի դեմ։


Մարգարեություն Տյուրոսի մասին։ Ողբացե՛ք, Կարքեդոնի՛ նավեր, քանզի կարքեդոնացիները կործանվեցին և այլևս չեն վերադառնա կիտացիների երկրից, ուր գերության քշվեցին։


Քո հո՛ղը մշակիր, որովհետև այսուհետև նավերը չեն գալու Կարքեդոնից,


Գնացե՛ք Կարքեդոն, դուք, որ այդ կղզու բնակիչներն եք, ողբացե՛ք։


Ինձ են սպասում կղզիները և Թարսիսի նավերը, որպեսզի սկզբից հեռուներից բերեն քո որդիներին և նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անվան համար, Իսրայելի փառավորյալ Սրբի համար։


Նրանց վրա նշան պիտի թողնեմ։ Նրանց միջից փրկվածներին պիտի ուղարկեմ ազգերի մեջ՝ դեպի Թարսիս ու Փուդ, դեպի Լուդ, Մոսոք և Թոբել, դեպի Հելլադա և հեռավոր կղզիները, որոնք չեն լսել իմ անունը և ոչ էլ իմ փառքն են տեսել. նրանք պիտի պատմեն իմ փառքն ու իմ անունը ազգերի մեջ։


Կարկեդոնացիներն են քեզ հետ առևտուր արել քո մեծաքանակ հարստության համար. արծաթն ու ոսկին, պղինձն ու երկաթը, անագն ու կապարը նրանք են քո շուկաները մատակարարել։


Ռոդոսցիներն են քեզ հետ առևտուր արել. կղզիներից փղոսկրյա ժանիքներով աշխուժացրել են քո առևտուրը, դու էլ եկող-գնացող մարդկանց վճարել ես։


Եվ կոչնչացնեմ ձմեռային ապարանքներն ամառային ապարանքների վրա, կանհետանան փղոսկրյա ապարանքները, և շատ ուրիշ ապարանքներ կկործանվեն»,- ասում է Տերը։


Սակայն Հովնանը ելավ Տիրոջ երեսից փախչելու Թարսիս. իջավ Հոպպե և գտավ մի նավ, որ Թարսիս էր գնում. տվեց գինը և այնտեղ մտավ՝ Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս նավարկելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ