Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 38:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Սաբան, Դեդան, կարկեդոնացիների վաճառականներն ու նրա բոլոր ավանները քեզ ասելու են. “Արշավում-գալիս ես ավար առնելու համար, հավաքել ես բազմությունդ՝ արծաթն ու ոսկին վերցնելու, ունեցվածքները գերեվարելու, մեծ կողոպուտ կատարելու համար”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Սաբան ու Դեդանը և Թարսիսի առևտրականներն ու նրանց ամբողջ ավագանին քեզ պիտի ասեն. “Մի՞թե ավար հափշտակելու համար եկար, մի՞թե կողոպուտ անելու համար հավաքեցիր քո զորքը, որ արծաթ ու ոսկի վերցնես, որ հոտեր ու ապրանք տանես, որ մեծ ավար հափշտակես”։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 38:13
17 Խաչաձեւ Հղումներ  

Օտար եղան մեղավորներն իրենց մոր արգանդից սկսած, Մոլորվեցին արգանդից և սուտ խոսեցին։


քանզի իմ բարկությունն անօրեն ազգի վրա պիտի արձակեմ, պիտի կարգադրեմ, որ իմ ժողովրդին ենթարկեն ավարի ու հափշտակության, ոտքի կոխան անեն նրանց քաղաքները և նրանց փոշու տակ թաղեն։


Կտրվեցին քո պարանները, որովհետև չդիմացան, կայմն էլ թեքվեց, չի բացելու առագաստը և չի պարզելու դրոշը, մինչև որ կորստյան մատնվի։ Այնուհետև բազում կաղեր ավարառություն պիտի կատարեն։


«Բոլոր մեղքերիդ պատճառով քո երկրի բոլոր սահմաններում քո գանձերը տալու եմ օտարներին՝ իբրև փրկանք։


Իսրայելը մոլորյալ ոչխար է, առյուծներն են փախցրել նրան. նախ նրան կերավ ասորեստանցիների թագավորը, իսկ ապա բաբելացիների արքան կերավ նրա ոսկորները։


Նրանց բոլոր որդիները պատրաստվեցին իբրև առյուծներ, իբրև առյուծի կորյուններ.


այդ պատճառով Ամենակալ Տերն այսպես է ասում. ձեռքս պարզելու եմ Եդովմի դեմ, նրա միջից ոչնչացնելու եմ մարդ ու անասուն և այն անապատի եմ վերածելու, իսկ ովքեր Թեմանից փախուստի են դիմել, սրից են ընկնելու։


Կարկեդոնացիներն են քեզ հետ առևտուր արել քո մեծաքանակ հարստության համար. արծաթն ու ոսկին, պղինձն ու երկաթը, անագն ու կապարը նրանք են քո շուկաները մատակարարել։


Ռոդոսցիներն են քեզ հետ առևտուր արել. կղզիներից փղոսկրյա ժանիքներով աշխուժացրել են քո առևտուրը, դու էլ եկող-գնացող մարդկանց վճարել ես։


Դեդանացիները քո այն վաճառականներն են, որ ընտիր կառքեր են մատակարարել քեզ՝ ջորիներով հանդերձ։


Նոճուց պատրաստված նավերով, որոնցով իրականացվում էր քո առևտուրը (քո մեծաքանակ առևտրի ու խառնիխուռն ապրանքների առատության պատճառով), լցվեցիր, սաստիկ ծանրացար։


«Մարդո՛ւ որդի, ողբա՛ փարավոնի՝ եգիպտացիների արքայի վրա ու նրան ասա՛. “Առյուծացար ազգերի մեջ և վիշապի նմանվեցիր ծովում։ Մարտնչում էիր քո գետերի դեմ, սմբակի տակ պղտորում էիր ջրերը, ոտնակոխ էիր անում քո գետերը”։


Հովիվների ողբալու ձայնն է, որովհետև նսեմացավ նրանց մեծությունը։ Առյուծների մռնչալու ձայնն է, որովհետև ցածրացավ Հորդանանի բարձրությունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ