Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 28:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Քո առևտրի առատության հետևանքով անիրավություններով լցրիր շտեմարաններդ, մեղանչեցիր և անարգվելով արտաքսվեցիր Աստծու լեռից. հովանավոր քերովբեն քեզ հրեղեն քարերի միջից իջեցրեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Քո առևտրի առատության պատճառով քո ներսը բռնությամբ լցվեց, և դու մեղանչեցիր։ Եվ ես քեզ որպես պիղծ հեռացրի Աստծու սարից և քեզ ոչնչացրի, ո՛վ պահապան քերովբե, քեզ արտաքսեցի հրե քարերի միջից։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 28:16
23 Խաչաձեւ Հղումներ  

Ադամին հանեց և բնակեցրեց բարօրության դրախտի դիմաց, իսկ քերովբեներին ու շուրջանակի պտտվող բոցեղեն սրին հրամայեց հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները։


Երկիրն ապականվեց Աստծու առաջ և լցվեց անիրավությամբ։


Քո դիրքից ու աստիճանից պիտի զրկվես։


Զորությունների Տերը մտածեց վերջ տալ ականավոր մարդկանց ողջ ամբարտավանությանը և երկրի երեսին անարգանքի ենթարկել բոլոր պատվավորներին։


հովանավոր քերովբեի հետ էիր. քեզ Աստծու սուրբ լեռան վրա դրեցի, և հրեղեն քարերի մեջ էիր։


Եվ ինձ ասաց. «Տեսա՞ր այդ, մարդո՛ւ որդի։ Մի՞թե փոքր բան է Իսրայելի տան անօրենությունը, որ այստեղ գործում են, քանի որ երկիրն անօրենություններով լցրին ու դարձան ինձ բարկացնելու։ Ահա ճյուղն էլ պարզում են որպես արհամարհանքի նշան։


«Դու քո Աստծուն կդառնաս, ողորմություն և արդարադատություն կպահպանես և ամենայն ժամ կմերձենաս Տիրոջը՝ քո Աստծուն»։


Հայտարարե՛ք ասորեստանցիների գավառներում և եգիպտացիների երկրի գավառներում և ասե՛ք. «Հավաքվե՛ք Սամարիայի լեռան վրա և տեսե՛ք բազում հրաշալիքներ նրա մեջ ու բռնությունը նրա մեջ։


Քո սրտի հպարտությունը քեզ բարձրացրեց՝ բնակվելու ժայռերի փոսերում, բարձրացնելու իր բնակավայրը և ասելու իր սրտում. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”»։


Ոտքի՛ կանգնիր և գնա՛, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ. պղծության պատճառով ամբողջությամբ կործանվեցիք,


Տենչում էին հանդերի, հափշտակում էին որբերին և բռնագրավում տները, հափշտակում էին մարդուն և նրա տունը, մարդուն և նրա ժառանգությունը։


ուստի իրենց տները լցրին ամբարշտություններով, նրա բնակիչներն անիրավություն խոսեցին, և նրանց լեզուները մեծախոսեցին իրենց բերաններում։


քանի որ Լիբանանի ամբարշտությունը կծածկի քեզ, և գազանների թշվառությունը կզարհուրեցնի քեզ՝ մարդկանց արյան և քաղաքի ու նրա բոլոր բնակիչների և երկրի անօրենության պատճառով։


Քանի որ դու կողոպտեցիր բազում ազգերի, քեզ էլ կկողոպտեն ժողովուրդների բոլոր մնացորդները մարդկանց արյան և քաղաքի ու նրա բոլոր բնակիչների և երկրի անօրենության պատճառով։


Այն օրը վրեժխնդիր կլինեմ Բարձունքների վրա ցատկողներից, որոնք Տիրոջ տունը լցնում են ամբարշտությամբ։


Իսկ աղավնեվաճառներին ասաց. «Դրանք այստեղից վերցրե՛ք և իմ Հոր տունը վաճառատան մի՛ վերածեք»։


Եվ ընկավ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչվում է Բեեղզեբուղ և Սատանա՝ ամբողջ աշխարհը մոլորեցնողը, և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ