Ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու երկնքի տակ գտնվող ամեն մի մարմին, որի մեջ կենդանի շունչ կա, և այն ամենը, ինչ կա երկրի վրա, պիտի ոչնչանա։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լսե՛ք, թագավորնե՛ր, Ունկնդի՛ր եղեք, նախարարնե՛ր, Ես Տիրոջն եմ երգում, Սաղմոս եմ ասում Իսրայելի Աստծուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լսե՜ք, թագավորնե՛ր, Ակա՛նջ դրեք, իշխաննե՛ր, Ես երգում եմ Տիրոջը. Գովերգում եմ Իսրայելի Տեր Աստծուն։ |
Ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու երկնքի տակ գտնվող ամեն մի մարմին, որի մեջ կենդանի շունչ կա, և այն ամենը, ինչ կա երկրի վրա, պիտի ոչնչանա։
Եղիան ասաց ժողովրդին. «Միայն ես եմ մնացել Տիրոջ մարգարե, Բահաղի մարգարեները չորս հարյուր հիսուն հոգի են, մեհյանների կռապաշտ մարգարեները՝ չորս հարյուր։
Եղիան ասաց. «Նախանձախնդրություն ունեցա ամենակալ Տիրոջ համար, քանզի Իսրայելի որդիները լքեցին քեզ, քո զոհասեղանները կործանեցին և քո մարգարեներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, և ինձ էլ փնտրում են, որ սպանեն»։
Եղիան ասաց. «Նախանձախնդրություն ունեցա ամենակալ Տիրոջ համար, քանի որ Իսրայելի որդիներն անտեսեցին քո ուխտը, քո զոհասեղանները կործանեցին և քո մարգարեներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, և ինձ էլ փնտրում են, որ սպանեն»։
Ես՝ Արտաշես թագավորս, հրամայում եմ Եփրատ գետի այն կողմի բոլոր գանձապահներին. ինչ որ ցանկանա Եզրաս քահանան և Տիրոջ՝ երկնքի Աստծու օրենքի դպիրը, պատրաստակամորեն տվե՛ք Տիրոջ՝ նրա Աստծու տանը.
Ահա ես նրան օգնական տվեցի Եղիաբին՝ Դանի ցեղից Աքիսամի որդուն, նաև շատերին տվեցի իմաստություն, որպեսզի անեն այն, ինչ պատվիրել եմ քեզ՝
ես նույնպես զայրանալով պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի համեմատ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։
Իսրայելի մեջ հզորներ չմնացին, չմնացին, մինչև որ մեջտեղ ելավ Դեբովրան, մինչև որ մեջտեղ ելավ Իսրայելի մայրը։