Քոնն են, Տե՜ր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունն ու հզորությունը, քանզի դու ես տիրում երկնքում ու երկրի վրա գտնվող ամեն ինչի վրա։ Բոլոր թագավորներն ու ազգերը դողում են քո առջև,
Իսկ ինձ համար մի հողե զոհասեղա՛ն պատրաստեք և դրա վրա՛ մատուցեք ձեր ողջակեզն ու ձեր փրկության զոհը՝ ոչխար և արջառ, ամեն տեղ, որտեղ ես իմ անունը կծանուցեմ։ Եվ ես կգամ ու կօրհնեմ ձեզ։
Նրա ժամանակ փրկվելու է Հուդան, Իսրայելը հույսով է ապրելու։ Եվ նրա անունը, որով կոչելու է նրան Տերը, այս է՝ Հովսեդեկ, այսինքն՝ մարգարեների մեջ մեր արդարությունը։
“Տե՛ր, Տե՛ր, դու սկսեցիր քո ծառային ցույց տալ քո մեծությունն ու զորությունը, հզոր ձեռքն ու բարձր բազուկը։ Երկնքում կամ երկրի վրա գտնվող այդ ո՞ր աստվածն է, որ կարող է անել այն, ինչ դու արեցիր քո զորությամբ։
ասացին. “Տերը՝ Աստված, ահա մեզ ցույց տվեց իր փառքն ու իր մեծությունը, և նրա ձայնը լսեցինք կրակի միջից։ Այսօր տեսանք, որ Աստված խոսում է մարդու հետ, և մարդը կենդանի է մնում։
Նրանք Աստծու առաջ երգում էին Մովսեսի՝ Աստծու ծառայի և Գառան երգերը՝ ասելով. «Տե՛ր, Աստվա՛ծ Ամենակալ, մեծամեծ և սքանչելի են գործերը քո (Սաղ. 85(86).10), արդար ու ճշմարիտ՝ ճանապարհները քո, Ո՛վ Թագավորդ բոլոր ազգերի։