Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 32:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 «Նայի՛ր, երկի՛նք, խոսելու եմ, և երկիրը թող լսի իմ բերանի պատգամները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 - Ակա՛նջ դիր, ո՛վ երկինք, որ խոսեմ. Եվ երկիրը թող լսի իմ բերանի խոսքերը։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 32:1
12 Խաչաձեւ Հղումներ  

Լսի՛ր, երկի՛նք, և ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տերը խոսեց. «Զավակներ ունեցա և մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին։


ապա այսօր վկա եմ կանչում երկինքն ու երկիրը, որ կվերանաք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկրից, ուր դուք գնում եք՝ այն ժառանգելու։ Երկար կյանք չեք ունենա այնտեղ, այլ անպայման կոչնչանաք։


Երկի՛ր, երկի՛ր, ո՛վ երկիր, լսի՛ր Տիրոջ պատգամները։ Այսպես է ասում Տերը.


Սաղմոս Ասափի Աստվածների Աստված Տերը խոսեց. Ձայն տվեց երկրին արևելքից մինչև արևմուտք։


Լսի՛ր, երկի՛ր, ահավասիկ ես այդ ժողովրդի վրա չարիքներ եմ բերելու՝ իբրև իրենց ապստամբության պտուղ, որովհետև իմ խոսքերին չանսացին և իմ օրենքը մերժեցին։


Ամբողջովին լվա՛ ինձ իմ անօրենություններից Եվ սրբի՛ր ինձ իմ մեղքերից։


Արդ, ինձ մոտ հավաքե՛ք ձեր ցեղապետներին ու ծերերին, ձեր դատավորներին ու ատենադպիրներին, որպեսզի նրանց ասեմ բոլոր այս խոսքերը և ձեր դեմ վկա ունենամ երկինքն ու երկիրը։


Այսօր ձեզ վկա ունեմ երկինքն ու երկիրը, ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։


Այդ բանի վրա ապշեց երկինքը և խիստ սոսկաց,- ասում է Տերը,-


Եվ Մովսեսն ասաց Իսրայելի հավաքված բոլոր որդիներին օրհներգության այս խոսքերը, մինչև վերջ։


Մո՛տ եկեք ու լսե՛ք, ո՛վ ազգեր, ակա՛նջ դրեք, ո՛վ իշխաններ. թող լսի երկիրն իր մեջ գտնվողների հետ, երկրագունդը և նրանում ապրող ժողովուրդը։


Ուրեմն գրե՛ք օրհներգության այս խոսքերը, դրանք սովորեցրե՛ք Իսրայելի որդիներին, դրանք դրե՛ք նրանց բերանը, և այդ օրհներգությունն Իսրայելի որդիների մեջ ինձ համար վկայություն թող լինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ