Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Եղիան ասաց. «Նախանձախնդրություն ունեցա ամենակալ Տիրոջ համար, քանի որ Իսրայելի որդիներն անտեսեցին քո ուխտը, քո զոհասեղանները կործանեցին և քո մարգարեներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, և ինձ էլ փնտրում են, որ սպանեն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ նա ասաց. «Մեծ նախանձախնդրություն ունեցա Զորությունների Տեր Աստծու համար, քանի որ Իսրայելի որդիները լքել են քո ուխտը, քանդել են քո սեղանները և քո մարգարեներին սպանել են սրով. մենակ ես եմ մնացել, ինձ էլ որոնում են, որ սպանեն»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:14
15 Խաչաձեւ Հղումներ  

բայց ոչ նման այն ուխտի, որ կնքեցի նրանց հայրերի հետ այն օրը, երբ նրանց ձեռքից բռնեցի՝ Եգիպտոսից դուրս հանելու համար։ Եվ որովհետև նրանք չմնացին իմ ուխտի մեջ, ես էլ անտարբեր եղա նրանց հանդեպ,- ասում է Ամենակալ Տերը։


Սակայն նրանք նմանվեցին մի մարդու, որը դրժում է ուխտը։ Արդ, արհամարհեց ինձ


Ու կպատասխանեն. “Որովհետև թողեցին իրենց Տիրոջ՝ Աստծու ուխտը, երկրպագեցին օտար աստվածներին ու ծառայեցին նրանց”»։


Չեմ լռի հանուն Սիոնի և չեմ ների հանուն Երուսաղեմի, մինչև լույսի պես չծագի նրա արդարությունը, և փայլակի պես չբոցավառվի նրա փրկությունը։


Վա՜յ մեղավոր ազգին. մեղքերով լի ժողովուրդ, չարագործ սերունդ, անօրեն որդիներ, լքեցին Տիրոջը, բարկացրին Իսրայելի Սրբին, օտարացան ու հետ քաշվեցին։


Արդարև, ես նրանց տանելու եմ այն բարեբեր երկիրը, որ երդվել եմ նրանց հայրերին, մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Թող ուտեն ու լիուլի հագենան։ Հետո նորից պիտի հարեն օտար աստվածների, պիտի պաշտեն դրանց, պիտի զայրացնեն ինձ ու դրժեն իրենց հետ կնքած իմ ուխտը։


Նրանք գնացին պաշտեցին օտար աստվածների, երկրպագեցին նրանց, որոնց չգիտեին և որոնց Աստված չէր տվել նրանց։


«Տե՛ր, կոտորեցին քո մարգարեներին և կործանեցին քո զոհասեղանները. միայն ես մնացի, և իմ կյանքն են ուզում» (հմմտ. Գ Թագ. 19.10)։


Եղիան ասաց ժողովրդին. «Միայն ես եմ մնացել Տիրոջ մարգարե, Բահաղի մարգարեները չորս հարյուր հիսուն հոգի են, մեհյանների կռապաշտ մարգարեները՝ չորս հարյուր։


Եղիան ասաց ժողովրդին. «Մոտեցե՛ք ինձ»։ Ամբողջ ժողովուրդը մոտեցավ նրան։ Նա նորոգեց Տիրոջ կործանված զոհասեղանը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ