Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Տե՛ր, երբ դու դուրս եկար Սեիրից, Երբ չվեցիր Եդովմի դաշտերից, Երկիրը շարժվեց, և երկինքը խռովվեց, Ամպերը ջուր ցողեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Ո՜վ Տեր, երբ դու դուրս էիր գալիս Սեիրից Եվ չվում էիր Եդովմի դաշտից, Երկիրը շարժվեց, երկինքը տեղաց, Եվ ամպերը ջուր տեղացին։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:4
13 Խաչաձեւ Հղումներ  

ասելով. «Տերը եկավ Սինայից և մեզ երևաց Սեիրից։ Նա փութաց Փառանի լեռից դեպի Կադես՝ աջ կողմում ունենալով բյուր հրեշտակների,


Երկիրը նայեց, ալեկոծվեց ու ցնցվեց, երկնքի հիմքերը դղրդացին ու տապալվեցին, քանի որ Տերը բարկացել էր դրանց վրա։


Սակայն նրանք շարունակեցին մեղանչել Եվ է՛լ ավելի բարկացրին Բարձրյալին անջրդի վայրում։


Նա երկնքի ներքո ամեն ինչ շարժում է հիմքերից, և դողում են դրանց սյուները։


որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում և ասում. «Մեկ անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաև երկինքը» (Անգ. 2.6)։


Օտար եղա ես իմ եղբայրներին Եվ հյուր՝ իմ մոր որդիների համար։


Իրենց սրտերում փորձեցին Աստծուն՝ Կերակուր խնդրելով իրենց անձերի համար։


Հակոբն իրենից առաջ բանագնացներ ուղարկեց իր եղբայր Եսավի մոտ՝ Սեիր երկիրը, Եդովմ աշխարհը,


Եղանք առաջվա պես, երբ դու մեզ չէիր տիրում, և քո անունը մեզ վրա չէր։ Եթե բացես երկինքը, քո ահից լեռները կսասանվեն և կհալվեն։


Լեռները կշարժվեն նրա ներքո, ձորերը կհալվեն, ինչպես մոմը՝ կրակի առաջ, և ինչպես զառիվայր հոսող ջուրը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ