Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 7:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Ես՝ Արտաշես թագավորս, հրամայում եմ Եփրատ գետի այն կողմի բոլոր գանձապահներին. ինչ որ ցանկանա Եզրաս քահանան և Տիրոջ՝ երկնքի Աստծու օրենքի դպիրը, պատրաստակամորեն տվե՛ք Տիրոջ՝ նրա Աստծու տանը.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Ես՝ Արտաշես թագավորս, հրամայում եմ բոլոր գանձապետներին, որ Գետի այդ կողմում եք, որ ինչ որ Եզրաս քահանան՝ երկնքի Աստծու օրենքի դպիրը, ձեզնից ուզի, կատարեք.

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 7:21
11 Խաչաձեւ Հղումներ  

Արդ մենք քեզ տեղեկացրինք, թագավո՛ր, որ եթե այս քաղաքը շինվի և սրա պարիսպները կանգնեցվեն, դու խաղաղություն չես ունենա»։


և թագավորների դեմ ելել, Երուսաղեմում էլ հզոր և բռնավոր թագավորներ են նստել, որոնք բռնանալով իշխել են Եփրատ գետի այն՝ արևմտյան կողմում։ Արդ, դրանց վրա հարկեր ու տուրքե՛ր դրեք, որպեսզի այլևս չցանկանան բռնանալ։


Այն ժամանակ Դարեհը գետի այն կողմերի իշխաններին այս հրամանագիրն ուղարկեց. «Սաթրաբուզանին և գետի այն կողմերի, ինչպես նաև ավելի հեռավոր վայրերի նրա ծառայակիցներին։


Այս դեպքերից հետո պարսից Արտաշես արքայի թագավորության օրոք մեջտեղ ելավ Եզրասը՝ Սարուի որդին, որը Ազարիայի որդին էր, նա՝ որդին Քեղկիայի,


մինչև հարյուր տաղանդ արծաթ, հարյուր քոռ ցորեն, այդքան գինի և նույնչափ ձեթ։ Ոչ ոք թող թագավորի հրամաններին դեմ չկանգնի։


Այս Եզրասը, որ վերադարձավ Բաբելոնից, Տիրոջ՝ Իսրայելի Աստծու կողմից Մովսեսին տրված Օրենքի հմուտ գիտակ էր։ Թագավորը նրան տվեց այն ամենը, ինչ նա խնդրեց, որովհետև Աստծու ձեռքը նրա հետ էր։


Նրանք թագավորի հրովարտակը տվեցին Եփրատ գետի այն կողմերի իշխաններին, որոնք պատվեցին ժողովրդին և Աստծու տաճարը։


Ապա թագավորին ասացի. «Եթե քո առջև շնորհներ գտա, գետի այն կողմերի իշխաններին ուղղված թո՛ւղթ տուր ինձ, և թող ինձ ուղեկցեն մինչև Հուդայի երկիր։


Դրանք Հզորի նետերն են, Քանզի կայծակներով մխրճված են կաղնու մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ