Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Եղիան ասաց ժողովրդին. «Միայն ես եմ մնացել Տիրոջ մարգարե, Բահաղի մարգարեները չորս հարյուր հիսուն հոգի են, մեհյանների կռապաշտ մարգարեները՝ չորս հարյուր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Եվ Եղիան ասաց ժողովրդին. «Միայն ես եմ մնացել Տիրոջ մարգարե, իսկ Բահաղի մարգարեները չորս հարյուր հիսուն հոգի են։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:22
13 Խաչաձեւ Հղումներ  

Եղիան ասաց. «Նախանձախնդրություն ունեցա ամենակալ Տիրոջ համար, քանզի Իսրայելի որդիները լքեցին քեզ, քո զոհասեղանները կործանեցին և քո մարգարեներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, և ինձ էլ փնտրում են, որ սպանեն»։


Եղիան ասաց. «Նախանձախնդրություն ունեցա ամենակալ Տիրոջ համար, քանի որ Իսրայելի որդիներն անտեսեցին քո ուխտը, քո զոհասեղանները կործանեցին և քո մարգարեներին սրակոտոր արեցին։ Միայն ես եմ մնացել, և ինձ էլ փնտրում են, որ սպանեն»։


«Տե՛ր, կոտորեցին քո մարգարեներին և կործանեցին քո զոհասեղանները. միայն ես մնացի, և իմ կյանքն են ուզում» (հմմտ. Գ Թագ. 19.10)։


Մարգարեն եկավ և կանգնելով ճանապարհին՝ սպասեց թագավորին ու չճանաչվելու համար շորով կապեց իր աչքը։


Մարգարեների որդիներից մեկը, Տիրոջ խոսքին անսալով, ասաց իր ընկերոջը. «Հարվածի՛ր ինձ»։ Սակայն մարդը չուզեց հարվածել նրան։


Նրանք իրենց մեջքերին քուրձեր ու գլուխներին չվաններ կապեցին և ասացին Իսրայելի թագավորին. «Քո ծառան՝ Ադերի որդին, ասում է. “Խնայի՛ր կյանքս”»։ Իսկ նա ասաց. «Եթե նա դեռ կենդանի է, իմ եղբայրն է»։


Եվ ահա մի մարգարե մոտեցավ Իսրայելի Աքաաբ արքային ու ասաց. «Այսպես է ասում Տերը. “Տեսնո՞ւմ ես այս մեծ ամբոխը. ահա նրան այսօր քո ձեռքն եմ մատնելու, որպեսզի համոզվես, որ ես եմ Տերը”»։


Արդ, թող մեզ երկու եզ տան, նրանք թող իրենց համար ընտրեն մեկին, կտրատեն այն ու դնեն փայտերի վրա, սակայն կրակ թող չվառեն։ Ես էլ նույնն անեմ մյուս եզանը. դնեմ փայտերի վրա և կրակ չվառեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ