Ագարը տվեց Տիրոջ անունը, որ խոսեց իր հետ. «Դու ես Աստվածը, որ նայեցիր ինձ»։ Եվ ասաց. «Դեմ հանդիման տեսա նրան, ով երևաց ինձ»։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը Ծնոտում մի անցք բացեց, նրանից ջուր ելավ, նա խմեց, իր հոգին իրեն դարձավ, և զովացավ. այդ պատճառով դրա անունը դրեց «Ծնոտի աղբյուր», որը գոյություն ունի մինչև այսօր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Աստված բացեց Լեքիի մեջ եղած փոսը, և նրանից ջուր ելավ. նա խմեց, և ոգին դարձավ իր մոտ, ու կենդանացավ. դրա համար էլ նրա անունն ասվեց Այն-Հաքորե, որը Լեքիի մեջ է մինչև այսօր։ |
Ագարը տվեց Տիրոջ անունը, որ խոսեց իր հետ. «Դու ես Աստվածը, որ նայեցիր ինձ»։ Եվ ասաց. «Դեմ հանդիման տեսա նրան, ով երևաց ինձ»։
Իմ գալուց առաջ դրանք փոքրաթիվ էին, իսկ այժմ դրանք անչափ աճել են։ Տերը՝ Աստված, օրհնեց քեզ իմ գալով։ Արդ, ե՞րբ եմ ես իմ տունն ունենալու»։
Նրանք իրենց հորը հաղորդեցին այն ամենը, ինչ ասել էր Հովսեփը։ Եվ երբ տեսավ այն սայլերը, որ Հովսեփն էր ուղարկել՝ իրեն տանելու համար, Հակոբի՝ նրանց հոր հոգին վերակենդանացավ։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Աչքերս դեպի լեռներն ուղղեցի, Որտեղից ինձ օգնություն պիտի գա։
Նրանց ճամփաները խավար և գայթակղությամբ լի թող լինեն, Եվ Աստծու հրեշտակը թող հալածի նրանց։
Մովսեսը Տիրոջ համար զոհասեղան շինեց և դրա անունը դրեց «Տերն իմ ապավենն է» [𝕸 Եհովա-նիսսի]՝
Ձեր աչքերը դեպի վեր բարձրացրեք և տեսե՛ք՝ ո՞վ հաստատեց այս ամենը, ստեղծեց մեծ փառքով ու ահեղ զորությամբ և բոլոր երկնային զարդերին անուններ տվեց. ոչ մի բան ծածուկ չի մնում քեզանից։
Ես ջուր պիտի տամ ծարավածներին, որոնք ընթանում են անջրդի տեղերով. իմ հոգին պիտի դնեմ քո զավակի վրա և իմ օրհնանքները՝ քո որդիների վրա։
Եվ Մովսեսը, իր ձեռքը բարձրացնելով, երկու անգամ հարվածեց ապառաժին։ Առատ ջուր բխեց, և ժողովուրդն ու անասունները խմեցին։