Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 28:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Հակոբն այդ վայրը կոչեց Աստծու տուն [𝕸 Բեթել]. նախկինում այդ քաղաքի անունն Ուլամ Լուզ էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Եվ այդ տեղի անունը Բեթել դրեց. բայց առաջ այդ քաղաքի անունը Լուզ էր։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 28:19
21 Խաչաձեւ Հղումներ  

Այդտեղից նա գնաց Բեթելի արևելյան կողմում գտնվող լեռը, որտեղ և խփեց իր վրանը՝ ծովի կողմից Բեթելի և արևելքից Անգեի միջև։ Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Տիրոջ անունը։


Հասնելով մի տեղ՝ վերցրեց այնտեղի քարերից մեկը, դրեց գլխի տակ ու քնեց, քանի որ արևը մայր էր մտնում։


Ես եմ Աստվածը, որ երևացի քեզ Բեթելում, որտեղ ինձ համար կոթող օծեցիր և ուխտ արեցիր։ Արդ, վե՛ր կաց, դո՛ւրս ելիր այս երկրից և գնա՛ այն երկիրը, որտեղ ծնվել ես, և ես քեզ հետ կլինեմ”»։


Եվ Աստված ասաց Հակոբին. «Վե՛ր կաց, բարձրացի՛ր Բեթել և բնակվի՛ր այնտեղ։ Այնտեղ զոհասեղա՛ն պատրաստիր Աստծու համար, որը երևաց քեզ քո եղբայր Եսավից փախչելու ժամանակ»։


Հակոբը կոթող կանգնեցրեց այն տեղում, որտեղ խոսել էր նրա հետ, քարե կոթող. նրա վրա գինի թափեց ու այն յուղով օծեց


և այն տեղը, որտեղ Աստված խոսել էր նրա հետ, կոչեց Բեթել։


Հակոբը և իր հետ եղած ողջ ժողովուրդը եկան Լուզ, այսինքն՝ Բեթել, որը գտնվում է քանանացիների երկրում։


Նա այնտեղ զոհասեղան շինեց և այդ վայրը կոչեց Բեթել, որովհետև այնտեղ էր Աստված երևացել նրան, երբ նա փախչում էր իր եղբայր Եսավից։


և Հովսեփին ասաց. «Իմ Աստվածն ինձ երևաց Լուզում՝ քանանացիների երկրում, օրհնեց ինձ


Նա կուռքերից մեկը դրեց Դանում, իսկ մյուսը՝ Բեթելում։


Եղիան ասաց Եղիսեեին. «Դու այստե՛ղ նստիր, քանզի Տերն ինձ Բեթել է ուղարկում»։ Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, և կենդանի ես դու. ես քեզ չեմ լքի»։ Նրանք եկան Բեթել։


Աբիան հալածեց Հերոբովամին ու նրանից գրավեց քաղաքներ՝ Բեթելն ու նրա գյուղերը, Անան ու նրա գյուղերը, Եփրոնն ու նրա գյուղերը, Բեան ու նրա գյուղերը։


Բայց դո՛ւ, Իսրայե՛լ, տգետ մի՛ եղիր, և դո՛ւ, Հուդա՛, մի՛ մտեք Գաղգաղա, մի՛ ելեք Ովնի տուն և չերդվե՛ք կենդանի Տիրոջով։


Բեթել-Լուզից բարձրանում և անցնում են Արքիատարովթի սահմանների մոտով,


այնտեղից անցնում են Լուզի սահմանները հարավային կողմից, Լուզի հետևից, այսինքն՝ Բեթելից, և սահմաններն իջնում են Ադարի Աստարովթ բնակավայրը, դեպի լեռան կողմը, որը Ներքին Բեթորոնի հարավում է։


Հեսուն, առնելով հինգ հազար մարդ, նրանց դարան մտցրեց Բեթելի և Գայիի միջև՝ քաղաքի արևմտյան կողմից,


Իսրայելի բոլոր որդիները, ամբողջ ժողովուրդը վեր կացան-եկան Բեթել, նստեցին, լաց եղան Տիրոջ առաջ, ծոմ պահեցին այդ օրը և փրկության ողջակեզներ մատուցեցին Տիրոջ առաջ։


Եվ երբ այնտեղից գնաս և հասնես Դեբովրայի կաղնու մոտ, այնտեղ երեք մարդու կհանդիպես, որոնք Աստծու մոտ են գնում՝ Բեթել։ Մեկը երեք ուլ է տանում, մյուսը՝ երեք աման հաց, իսկ երրորդը՝ մի տիկ գինի։


Նա ամեն տարի գնում էր Բեթել, Գաղաադ և Մասեփա և դատում էր Իսրայելին բոլոր այս սրբագործված վայրերում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ