Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 45:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Նրանք իրենց հորը հաղորդեցին այն ամենը, ինչ ասել էր Հովսեփը։ Եվ երբ տեսավ այն սայլերը, որ Հովսեփն էր ուղարկել՝ իրեն տանելու համար, Հակոբի՝ նրանց հոր հոգին վերակենդանացավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Եվ պատմեցին նրան այն բոլոր խոսքերը, որ Հովսեփն ասել էր իրենց։ Երբ նա տեսավ Հովսեփի ուղարկած կառքերը, որ իրեն տանեն, այն ժամանակ միայն կենդանացավ նրանց հոր՝ Հակոբի հոգին։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 45:27
8 Խաչաձեւ Հղումներ  

Դու այսպիսի կարգադրություն կանես. “Եգիպտացիների երկրից վերցրե՛ք սայլեր ձեր մանուկների և կանանց համար և ձեր հորը վերցնելով՝ բերե՛ք այստեղ։


Եվ Իսրայելն ասաց. «Հրաշալի է, եթե իրապես իմ որդի Հովսեփը դեռ կենդանի է։ Գնամ տեսնեմ նրան, քանի դեռ ողջ եմ»։


Ունկնդրի՛ր աղոթքներս, Տե՛ր, և նայի՛ր խնդրանքներիս ձայնին։


Ինչպես պաղ ջուրն է ծարավ մարդուն հաճելի, այնպես էլ հեռվից եկած բարի լուրը։


Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։


Երկու օրից կկենդանացնի մեզ, իսկ երրորդ օրը կհառնենք ու կկանգնենք նրա առաջ


Տերը Ծնոտում մի անցք բացեց, նրանից ջուր ելավ, նա խմեց, իր հոգին իրեն դարձավ, և զովացավ. այդ պատճառով դրա անունը դրեց «Ծնոտի աղբյուր», որը գոյություն ունի մինչև այսօր։


Նա կերավ և ուժ առավ, քանի որ երեք օր ու երեք գիշեր ո՛չ հաց էր կերել, ո՛չ ջուր խմել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ