Տերը Ծնոտում մի անցք բացեց, նրանից ջուր ելավ, նա խմեց, իր հոգին իրեն դարձավ, և զովացավ. այդ պատճառով դրա անունը դրեց «Ծնոտի աղբյուր», որը գոյություն ունի մինչև այսօր։
Եվ եկան մինչև Ծնոտ. այլազգիներն աղաղակեցին և ընթացան նրա դեմ։ Տիրոջ հոգին աջակից եղավ Սամփսոնին, նրա բազուկների վրայի պարանները դարձան կրակից այրված թելի նման, և կապանքները հալվեցին նրա բազուկներից։
Հուդայի մարդիկ նրանց ասացին. «Ինչո՞ւ եք եկել մեզ վրա»։ Այլազգիներն ասացին. «Եկել ենք Սամփսոնին կապելու, որ նրա հետ վարվենք այնպես, ինչպես նա վարվեց մեզ հետ»։