Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 120 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Աչքերս դեպի լեռներն ուղղեցի, Որտեղից ինձ օգնություն պիտի գա։

2 Օգնությունն ինձ Տիրոջից պիտի գա, Որ ստեղծեց երկինքն ու երկիրը։

3 Թող քո ոտքը չսասանվի, Թող չննջի քո պահապանը,

4 Ինչպես պահապանը Իսրայելի, Որ ո՛չ ննջում է և ո՛չ էլ քնում։

5 Տերը կպահպանի քեզ, Եվ Տերը կընդունի քեզ իր աջ ձեռքով։

6 Ցերեկվա արևը քեզ չի այրի, Ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ։

7 Տերն ամեն չարից քեզ կպահի. Տերը կպահպանի անձդ։

8 Քո ելքն ու մուտքը Տերը կպահի Այսուհետև մինչև հավիտյան։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ