Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 30:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

30 Իմ գալուց առաջ դրանք փոքրաթիվ էին, իսկ այժմ դրանք անչափ աճել են։ Տերը՝ Աստված, օրհնեց քեզ իմ գալով։ Արդ, ե՞րբ եմ ես իմ տունն ունենալու»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

30 որովհետև իմ գալուց առաջ քո ունեցածը քիչ էր, բայց աճեց ու շատացավ։ Տերը օրհնեց քեզ իմ գալու առթիվ. իսկ հիմա իմ տան համար ես ե՞րբ եմ աշխատելու»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 30:30
7 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբն ասաց նրան. «Դու գիտես, թե որքա՛ն ծառայեցի քեզ, և քո ոչխարներից ինչքա՛ն կար ինձ մոտ։


Լաբանը հարցրեց նրան. «Ի՞նչ տամ քեզ»։ Հակոբը պատասխանեց. «Ինձ ոչինչ մի՛ տուր. եթե անես այն, ինչ ասեմ քեզ, դարձյալ կարածեցնեմ ու կպահեմ քո հոտերը։


Այսպես Հակոբը չափազանց հարստացավ. նա շատ ոչխարներ ու արջառներ, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր ունեցավ։


փնտրելու ժամանակը և կորցնելու ժամանակը, պահելու ժամանակը և դուրս նետելու ժամանակը,


Ահա երրորդ անգամ է, որ պատրաստվում եմ գալ ձեզ մոտ. ձեզ համար բեռ չեմ լինի, որովհետև ձեր ունեցածը չեմ փնտրում, այլ ձեզ։ Որովհետև որդիները չէ, որ պարտավոր են հայրերի համար հարստություն կուտակել, այլ հայրերը՝ որդիների։


Այն երկիրը, ուր դուք մտնելու եք՝ ժառանգելու, նման չէ եգիպտացիների երկրին, որտեղից դուք դուրս եկաք, որտեղ երբ սերմը ցանում էիք, պետք է ջրեիք ու տքնաջան աշխատեիք ձեր ոտքերով, ինչպես բանջարանոցը։


Եթե մեկը յուրայինների և մանավանդ ընտանիքի մասին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից ավելի վատ է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ