Գործք Առաքելոց 9:35 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լյուդդայում և Սարովնայում բնակվողները բոլորը տեսան նրան, և իրենք էլ դեպի Տերը դարձան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրան տեսան բոլորը, ովքեր ապրում էին Լյուդդայում և Սարովնայում, որոնք դեպի Տերը դարձան։ |
որոնք բնակվում էին Գաղաադում, Բասանում և նրանց ավաններում, Սարոնի շրջակա բոլոր գավառներում, մինչև նրանց սահմանները։
Սուգ արեց և տկարացավ երկիրը, Լիբանանն ամոթահար եղավ, Սարոնը մարգագետնի դաշտի վերածվեց, Գալիլեան և Կարմելոսը մերկացան։
Թող ծաղկի ու ցնծա Հորդանանի անապատը. նրան պիտի տրվի և՛ փառքը Լիբանանի, և՛ պատիվը Կարմելոսի. իմ ժողովուրդը պիտի տեսնի փառքը Տիրոջ ու վեհությունը մեր Աստծու։
Անտառի մեջ պիտի լինեն հովիվների մակաղատեղերը, և Աքովրի ձորը պիտի դառնա նախիրների հանգստավայրն իմ ժողովրդի, որն ինձ է փնտրել։
Ո՞վ է լսել, ո՞վ է տեսել այսպիսի բան, որ երկիրը մեկ օրում ծննդաբերի, և միանգամից մի ամբողջ ազգ ծնվի. քանզի Սիոնը երկունքի ցավով բռնվեց և ծնեց իր մանուկներին։
Պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե հագուստները և դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որովհետև ողորմած է և գթած, համբերատար և բազումողորմ և զղջում է մարդկանց չարիքների համար»։
Դրա համար ես էլ ինձ իրավունք եմ վերապահում չնեղելու նրանց, ովքեր հեթանոսներից դառնում են Աստծուն,
Սա տևեց երկու տարի, այնպես որ Ասիայի թե՛ հրեա և թե՛ հեթանոս բնակիչները լսեցին Տիրոջ խոսքը։
օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ հարգանք էին վայելում։ Եվ Տերն օրեցօր նրանց խմբին փրկվածների էր ավելացնում։
Իսկ խոսքը ունկնդրածներից շատերը հավատացին, և հավատացյալների թիվը հասավ շուրջ հինգ հազարի։
Եվ Աստծու խոսքն աճում էր, ու աշակերտների թիվը Երուսաղեմում չափազանց մեծանում։ Նույնիսկ քահանաներից շատերը հնազանդվում էին հավատին։
Պետրոսը նրան ասաց. «Ենեա՛ս, Տեր Հիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց և շտկի՛ր անկողինդ»։ Նա իսկույն վեր կացավ։
Այս բոլորը իրականություն կդառնա վերջին օրերին. դու կդիմես Տիրոջը՝ քո Աստծուն, և կլսես նրա ձայնը,