20 Եվ այսպես օրեցօր Աստծու խոսքն աճում էր ու զորանում։
20 Եվ այսպես Տիրոջ զորությամբ խոսքը տարածվում էր ու հզորանում։
այդպես էլ պիտի լինի իմ խոսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչև որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես։ Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպեսզի իմ հրահանգներն էլ դու պահպանես։
Իսկ Աստծու խոսքն աճում ու բազմանում էր։
Այն ժամանակ բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հավատաց՝ զարմանալով Տիրոջ վարդապետության վրա։
Սա տևեց երկու տարի, այնպես որ Ասիայի թե՛ հրեա և թե՛ հեթանոս բնակիչները լսեցին Տիրոջ խոսքը։
Եվ Աստծու խոսքն աճում էր, ու աշակերտների թիվը Երուսաղեմում չափազանց մեծանում։ Նույնիսկ քահանաներից շատերը հնազանդվում էին հավատին։
Ուստի, եղբայրնե՛ր, աղոթե՛ք մեզ համար, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի և փառավորվի ամեն տեղ, ինչպես որ ձեզ մոտ է,