Հուդայի բոլոր մեծամեծները, քահանաներն ու երկրի ժողովուրդը բազմապատկեցին հեթանոս ազգերի գարշելի անօրենությունները և պղծեցին Երուսաղեմում գտնվող Տիրոջ տունը։
Վա՜յ նրանց, ովքեր խորին խորհուրդներ են խորհում, բայց առանց Տիրոջ. վա՜յ նրանց, ովքեր թաքուն խորհուրդներ են խորհում, ու նրանց գործերը խավարի հետ են։ Նրանք ասում են. «Ո՞վ կտեսնի մեզ, ո՞վ պիտի իմանա, թե ի՛նչ ենք անում»։
ամբարիշտը թող հրաժարվի իր ընթացքից, անօրեն մարդը՝ իր խորհուրդներից, թող նա վերադառնա Տիրոջ մոտ և ողորմություն կգտնի մեր Աստծու մոտ, որը բազմապատիկ թողություն պիտի շնորհի ձեր անօրենություններին։
Այլ գնա՛ և այս պատգամները հռչակի՛ր հյուսիսի կողմերում՝ ասելով. “Ինձ մո՛տ վերադարձիր, ո՛վ դու Իսրայելի բնակչություն,- ասում է Տերը։- Ես ձեզ վրա չեմ բարկանա, քանզի ես ողորմած եմ,- ասում է Տերը, ձեր դեմ հավիտյան ոխ չեմ պահի։
Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձե՛ք ինձ մոտ, որպեսզի ես ձեզ տիրեմ,- ասում է Տերը։- Կվերցնեմ ձեզ. ամեն քաղաքից՝ մեկին և ամեն ցեղից՝ երկուսին ու ձեզ կտանեմ Սիոն։
Դե՛ն նետեք ձեզնից ձեր բոլոր ամբարշտությունները, որ կատարել եք իմ հանդեպ. ձեր մեջ նոր սիրտ ու նոր հոգի՛ դրեք, իմ բոլոր պատվիրանները կատարե՛ք։ Ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,-
քանի որ ես մեղանչածի մահը չեմ կամենում,- ասում է Ամենակալ Տերը,- այլ այն, որ իր չար ճանապարհներից հետ դառնա ու իր հոգին փրկի։ Արդ, դարձի՛ եկեք և ապրե՛ք»։
այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղեմում և Հրեաստանի բոլոր գավառներում, ապա նաև հեթանոսներին քարոզեցի, որ զղջան և դառնան կենդանի Աստծուն ու ապաշխարության արժանի գործեր անեն։