Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 19:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Սա տևեց երկու տարի, այնպես որ Ասիայի թե՛ հրեա և թե՛ հեթանոս բնակիչները լսեցին Տիրոջ խոսքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Դա տևեց երկու տարի, մինչև որ Ասիայի բոլոր բնակիչները՝ և՛ հրեաները, և՛ հեթանոսները, լսեցին Տիրոջ խոսքը։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 19:10
23 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար էլ արթո՛ւն կացեք և հիշե՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշեր-ցերեկ, առանց դադարի արտասուքներով յուրաքանչյուրիդ մեկ-մեկ խրատեցի։


Իմացա՛ծ եղիր, որ մեզ լքեցին բոլոր նրանք, ովքեր Ասիայից էին, այդ թվում և Ֆիգելոսն ու Հերմոգենեսը։


Այստեղ այլևս չկա ո՛չ հրեա, ո՛չ էլ հեթանոս, թլփատություն կամ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամեն ինչ և ամեն ինչի մեջ։


Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։


Բայց հարցնում եմ. «Մի՞թե չլսեցին, մանավանդ որ “ողջ երկրով մեկ տարածվեց նրանց ձայնը, և աշխարհի ծայրերը՝ նրանց խոսքը” (Սաղ. 18(19).5)»։


Խտրություն չկա հրեայի ու հեթանոսի միջև, որովհետև նույնն է բոլորի Տերը, ձեռնահաս բոլոր նրանց հանդեպ, ովքեր կանչում են իրեն։


Ես ամոթ չեմ համարում Ավետարանը, որովհետև այն Աստծու զորությունն է՝ բոլոր նրանց փրկության համար, ովքեր հավատում են, նախ՝ հրեայի, ապա նաև՝ հեթանոսի.


Շրջեցին Փռյուգիայում և Գաղատիայի կողմերում՝ Սուրբ Հոգուց արգելվելով, որ Ասիայի նահանգում խոսքը չքարոզեն։


ինչ որ տեսնում ես, գրի՛ր գրքում և տո՛ւր, որ տանեն յոթ եկեղեցիներին՝ Եփեսոսում, Զմյուռնիայում, Պերգամոնում, Թիատիրայում, Սարդիսում, Փիլադելփիայում և Լաոդիկիայում։


Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթ եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն նրանից, որ Է, որ էր, և որը գալու է. նաև Հոգու յոթ զորություններից, Հոգու, որ նրա աթոռի առաջ է.


Պետրոսը՝ առաքյալը Հիսուս Քրիստոսի, ձեզ՝ պանդուխտներիդ, որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բյութանիայի սփյուռքում եք,


Երբ նրանք եկան Պողոսի մոտ, նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտեք, թե առաջին օրվանից ի վեր, երբ Ասիա եկա, այդ ամբողջ ժամանակ ձեզ հետ ինչպե՛ս ապրեցի՝


Իրեն ծառայող ուղեկիցներից երկուսին՝ Տիմոթեոսին և Երաստոսին ուղարկեց Մակեդոնիա, իսկ ինքը որոշ ժամանակ մնաց Ասիայի նահանգում։


Ժողովարան մտնելով՝ Պողոսը երեք ամիս համարձակ խոսում էր, քարոզում և Աստծու արքայության մասին համոզում նրանց։


Եվ նա այնտեղ մնաց մեկ տարի ու վեց ամիս՝ նրանց ուսուցանելով Աստծու խոսքը։


Նա ամեն շաբաթ օր քարոզում էր ժողովարանում՝ համոզելով հրեաներին ու հեթանոսներին։


Մենք՝ պարթևներ, մարեր ու իլամացիներ, Միջագետքում, Հրեաստանում, Գամիրքում, Պոնտոսում, Ասիայում,


Ոմանք այն ժողովարանից, որ կոչվում էր լիբիացիների, կյուրենացիների և ալեքսանդրիացիների, և ոմանք էլ, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան։


Այն ժամանակ բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հավատաց՝ զարմանալով Տիրոջ վարդապետության վրա։


Եվ այսպես օրեցօր Աստծու խոսքն աճում էր ու զորանում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ