Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 9:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

42 Ամբողջ Հոպպեում հայտնի դարձավ այս, և շատերը հավատացին Տիրոջը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

42 Ամբողջ Հոպպեում դա հայտնի դարձավ, և շատերը հավատացին Տիրոջը։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 9:42
17 Խաչաձեւ Հղումներ  

Լյուդդայում և Սարովնայում բնակվողները բոլորը տեսան նրան, և իրենք էլ դեպի Տերը դարձան։


քանի որ շատերը հեռանում էին հրեաներից ու հավատում Հիսուսին։


Իսկ հրեաներից շատերը, որոնք Մարիամենց մոտ էին եկել, երբ տեսան, ինչ արեց Հիսուսը, հավատացին նրան։


Տիրոջ ձեռքը նրանց հետ էր, և հավատացյալների մի մեծ բազմություն դեպի Տերը դարձավ։


Հիսուսն աղաղակում էր ու ասում. «Ով ինձ է հավատում, ինձ չէ, որ հավատում է, այլ նրան, որ ինձ ուղարկեց։


Երբ Հիսուսը լսեց, ասաց. «Այդ հիվանդությունը մահացու չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու Որդին փառավորվի»։


և Բազեների ծովից ու Բակրովնայից մինչև Հոպպեի մոտի սահմանը։


իսկ մենք Լիբանանից փայտ կկտրենք ըստ քո կարիքների և ծովի վրայով լաստերով կբերենք Հոպպե, և դու կկուտակես Երուսաղեմում»։


Սակայն Հովնանը ելավ Տիրոջ երեսից փախչելու Թարսիս. իջավ Հոպպե և գտավ մի նավ, որ Թարսիս էր գնում. տվեց գինը և այնտեղ մտավ՝ Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս նավարկելու։


Հոպպեում աշակերտ դարձած մի կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանվում է Այծեմնիկ. նա բարի գործերով և կատարած ողորմություններով լի էր։


Լյուդդան Հոպպեին մոտ էր, ուստի երբ աշակերտները լսեցին, որ Պետրոսն այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մոտ՝ աղաչելով, որ անհապաղ իրենց մոտ գա։


Եվ այնպես եղավ, որ Պետրոսը բավական երկար մնաց Հոպպեում՝ կաշեգործ ոմն Սիմոնի մոտ։


Եվ արդ, մարդի՛կ ուղարկիր Հոպպե և կանչի՛ր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչվում.


ու նրանց ամեն բան պատմելով՝ Հոպպե ուղարկեց։


«Ես Հոպպե քաղաքում աղոթում էի և հափշտակության մեջ ընկնելով՝ մի տեսիլք տեսա. իջնում էր սփռոցանման մի մեծ անոթ՝ չորս ծայրերից երկնքից կախված, որը հասավ մինչև ինձ մոտ։


Նա մեզ պատմեց, թե ինչպես իր տանը տեսել է հրեշտակին, որ կանգնել ասում էր. “Հոպպե մա՛րդ ուղարկիր և Պետրոս կոչված Սիմոնին կանչի՛ր,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ