Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ Կորնթացիներին 3:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Բայց երբ դառնան Տիրոջը, ապա վարագույրը կվերցվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Բայց երբ դեպի Տերը դառնան, այդ քողը կվերցվի։

Տես գլուխը Պատճենել




Բ Կորնթացիներին 3:16
13 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Մովսեսը Տիրոջ հետ խոսելու համար ներկայանում էր նրան, հանում էր քողը մինչև այնտեղից հեռանալը։ Եվ երբ հեռանում էր այնտեղից, նա Իսրայելի բոլոր որդիներին հաղորդում էր այն, ինչ Տերը հրամայել էր իրեն։


Այն օրը խուլերը պիտի լսեն այդ գրվածքի խոսքերը, և խավարի ու մեգի մեջ գտնվող կույրերի աչքերը պիտի տեսնեն.


և ընկղմվեն այս լեռան մեջ։ Պատմի՛ր սա բոլոր հեթանոսներին, քանզի բոլոր ազգերի համար Տերն այս խորհուրդն ունի։


Նրանք էլ, եթե անհավատության մեջ չմնան, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է նրանց վերստին պատվաստել։


Եվ այլևս ամեն մեկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամեն մեկն իր եղբորը չի ասելու՝ “Ճանաչի՛ր Տիրոջը”, քանզի ամենքը՝ նրանց փոքրերից մինչև մեծերը, ճանաչելու են ինձ,- ասում է Տերը,- որովհետև նրանց անիրավությունները պիտի ներեմ և նրանց մեղքերն այլևս չպիտի հիշեմ»։


Մեր ընթացքը քննության առնվեց ու հանդիմանվեց. դառնա՛նք դեպի Տերը,


Աստծուց խրատված որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղության մեջ պիտի լինեն։


եթե ականջ դնես Տիրոջ՝ քո Աստծու ձայնին՝ պահես ու կատարես այս օրենքների գրքում գրված նրա բոլոր պատվիրանները, նրա օրենքներն ու նրա կանոնները, Տիրոջը՝ քո Աստծուն, վերադառնաս քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով։


Այս բոլորը իրականություն կդառնա վերջին օրերին. դու կդիմես Տիրոջը՝ քո Աստծուն, և կլսես նրա ձայնը,


Եվ մինչև այսօր, երբ Մովսեսի գրքերն են կարդում, նույն վարագույրը մնում է նրանց սրտերի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ