որովհետև գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին պատվիրելու է Տիրոջ ճանապարհով ընթանալ և արդարությունն ու իրավունքը գործել։ Եվ Տերը՝ Աստված, Աբրահամին կտա այն ամենը, ինչ խոստացել է»։
Գործք Առաքելոց 10:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա, իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ և աստվածավախ լինելով, շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ առ Աստված աղոթքի մեջ էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա, բարեպաշտ ու աստվածավախ լինելով, իր ամբողջ ընտանիքի հետ ժողովրդին շատ ողորմություններ էր անում և ամեն ժամ աղոթում էր Աստծուն։ |
որովհետև գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին պատվիրելու է Տիրոջ ճանապարհով ընթանալ և արդարությունն ու իրավունքը գործել։ Եվ Տերը՝ Աստված, Աբրահամին կտա այն ամենը, ինչ խոստացել է»։
ապա նրան և՛ս լսիր երկնքում՝ քո բնակության տեղում, և ըստ ամենայնի կատարի՛ր քեզնից այդ օտարականի խնդրածը, որպեսզի երկրի բոլոր ազգերը ճանաչեն քո անունը, երկյուղ կրեն քեզնից, ինչպես քո ժողովուրդը՝ Իսրայելը, և իմանան, որ քո անվամբ է կոչվել իմ կառուցած այս տունը։
դու լսի՛ր երկնքից՝ քո բնակության վայրից, և արա՛ այն ամենը, ինչ օտարականը կխնդրի քեզնից, որպեսզի աշխարհի բոլոր ժողովուրդները ճանաչեն քո անունը, վախենան քեզնից այնպես, ինչպես Իսրայելը՝ քո ժողովուրդը, և գիտենան, որ քո անունով է կոչվել իմ շինած այս տունը։
Ավսիտ աշխարհում Հոբ անունով մի մարդ կար։ Նա ճշմարիտ էր ու անարատ, արդար էր ու աստվածապաշտ, հեռու ամեն տեսակի չար գործերից։
Եվ երբ ավարտվում էին խրախճանքի օրերը, Հոբը կանչում էր նրանց և առավոտյան վեր կենալով՝ մաքրագործում նրանց՝ ըստ նրանց թվի զոհեր մատուցելով, ինչպես նաև մի զվարակ էր զոհում նրանց մեղքերի համար։ Հոբը մտածում էր. «Գուցե իմ զավակներն իրենց մտքում չար բան մտածեցին Աստծու մասին»։ Հոբը մշտապես այսպես էր անում։
Լավ է, որ մեկը բռնես և մյուսի մեջ էլ ձեռքդ չպղծես, որովհետև ով երկնչում է Աստծուց, նա կազատվի ամեն բանից։
Արևմուտքում Տիրոջ անունից պիտի սարսափեն, արևելքում՝ նրա փառավոր անունից։ Բարկությունը գետի պես ուժգնորեն պիտի գա Տիրոջից, կատաղորեն վրա պիտի հասնի։
Այն ժամանակ Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար. արդար ու աստվածավախ մարդ էր, որ ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Սուրբ Հոգին նրա մեջ էր։
Նրանք ասացին. «Կոռնելիոս հարյուրապետը՝ մի արդար և աստվածավախ մարդ, հարգված նաև ամբողջ հրեա ազգի կողմից, սուրբ հրեշտակից հրաման ստացավ քեզ իր տունը կանչելու և քեզնից մի խոսք լսելու»։
ու ասաց. “Կոռնելիո՛ս, քո աղոթքները լսելի եղան, և քո ողորմությունները հիշվեցին Աստծու առաջ։
Եվ ակնապիշ նայելով հրեշտակին՝ զարհուրեց ու ասաց. «Ի՞նչ է, Տե՛ր»։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծու առաջ ելան, և Աստված քեզ չի մոռանա։
Երբ իր հետ խոսող հրեշտակը գնաց, Կոռնելիոսը կանչեց ծառաներից երկուսին և իր սպասավորներից բարեպաշտ մի զինվորի
Պողոսը ոտքի կանգնեց, ձեռքով նշան արեց ու ասաց. «Ո՛վ իսրայելացիներ և դուք՝ մյուսներդ, որ պաշտում եք մեկ Աստծուն, լսե՛ք.
Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր և ձեր մեջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձե՛զ ուղարկվեց փրկության այս խոսքը։
Բայց հրեաներն աստվածապաշտ երևելի կանանց ու քաղաքի գլխավորներին գրգռեցին և, Պողոսի ու Բառնաբասի դեմ հալածանք հարուցելով, իրենց սահմաններից նրանց դուրս հանեցին։
Կրիսպոս ժողովրդապետն իր ամբողջ տնով հավատաց Տիրոջը։ Նաև կորնթացիներից շատերը, նրան լսելով, հավատացին ու մկրտվեցին։
Եվ այդ պահին Երուսաղեմում էին գտնվում բարեպաշտ հրեաներ՝ երկյուղած մարդիկ, երկնքի տակ ապրող բոլոր ազգերից։
Անանիա անունով մի մարդ՝ երկյուղած ըստ օրենքի և վկայված Դամասկոսում բնակվող բոլոր հրեաների կողմից,
Տերը նրան ասաց. «Ճամփա՛ ընկիր ու գնա՛ այն փողոցով, որ Ուղիղ է կոչվում, և Հուդայի տանը կփնտրես Սողոս անունով տարսոնացուն, որ դեռ աղոթքի մեջ է»։
Սակայն եկեղեցին ամեն տեղ՝ ամբողջ Հրեաստանում, Սամարիայում ու Գալիլեայում խաղաղության մեջ էր և ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկյուղով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր։
Հոպպեում աշակերտ դարձած մի կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանվում է Այծեմնիկ. նա բարի գործերով և կատարած ողորմություններով լի էր։
Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։
Իսկ եթե ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա այսօր որոշե՛ք, թե ո՛ւմ եք պաշտելու. գետի այն կողմի ձեր հայրերի՞ աստվածներին, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Իսկ ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետև նա սուրբ է»։
Եվ ո՞վ է, որ չի երկնչելու, Տե՛ր (Երմ. 10.7), և չի փառավորելու քո անունը, քանզի դու ես միայն սուրբ և արժանի երկրպագության։ Ազգերը բոլոր պիտի գան և պիտի երկրպագեն քո առաջ (Սաղ. 85(86).9), Տե՛ր, քանզի հայտնվել է արդարությունը քո»։