Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 2:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Այն ժամանակ Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար. արդար ու աստվածավախ մարդ էր, որ ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Սուրբ Հոգին նրա մեջ էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Այն ժամանակ Երուսաղեմում մի մարդ կար, որի անունը Սիմեոն էր։ Այդ մարդն արդար ու աստվածավախ էր և Իսրայելի մխիթարությունն էր ակնկալում, և Սուրբ Հոգին նրա վրա էր։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 2:25
22 Խաչաձեւ Հղումներ  

Ու այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Աստվածը, որի վրա հույս էինք դրել մենք, նա պիտի փրկի մեզ, քանզի նա է Տերը, որին սպասում էինք. ցնծանք և ուրախանանք մեր փրկությամբ»։


Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։


Սա ևս նույն ժամին վեր կացավ եկավ, գոհություն էր մատուցում Տիրոջը և խոսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում։


եկավ Արիմաթեացի Հովսեփը, որ մի պարկեշտ մարդ էր, հրեաների ատյանի անդամ, և ինքն էլ էր սպասում Աստծու արքայությանը, համարձակվեց մտնել Պիղատոսի մոտ և խնդրել Հիսուսի մարմինը։


Եվ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, և Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով,


քանի որ ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։


(սա չէր միացել նրանց մտադրություններին ու գործերին)։ Հրեաների Արիմաթեա քաղաքից էր և ինքն էլ էր սպասում Աստծու թագավորությանը։


«Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է Աստված,-


Դրա համար ինքս էլ ճգնում եմ, որ Աստծու և մարդկանց առաջ միշտ մաքուր խիղճ ունենամ։


Նրանք ասացին. «Կոռնելիոս հարյուրապետը՝ մի արդար և աստվածավախ մարդ, հարգված նաև ամբողջ հրեա ազգի կողմից, սուրբ հրեշտակից հրաման ստացավ քեզ իր տունը կանչելու և քեզնից մի խոսք լսելու»։


Նա, իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ և աստվածավախ լինելով, շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ առ Աստված աղոթքի մեջ էր։


Զաքարիան՝ նրա հայրը, Սուրբ Հոգով լցվեց, մարգարեացավ և ասաց.


Ցույց տրվեց քեզ, ո՛վ մարդ, ի՛նչ է բարին, կամ ի՛նչ է պահանջում քեզնից Տերը, բայց արդարություն գործել, ողորմություն սիրել և պատրաստ լինել Տիրոջ՝ քո Աստծու հետևից գնալու։


Տերն ասաց նրան. «Ուշադրություն դարձրի՞ր իմ ծառա Հոբին, որի նման անարատ, ճշմարիտ, աստվածապաշտ, ամեն տեսակի չար գործերից հեռու մնացող մարդ չկա երկրի վրա»։


Ավսիտ աշխարհում Հոբ անունով մի մարդ կար։ Նա ճշմարիտ էր ու անարատ, արդար էր ու աստվածապաշտ, հեռու ամեն տեսակի չար գործերից։


Մովսեսը նրան ասաց. «Իմ փոխարեն դո՞ւ ես նեղվում։ Երանի՜ Տերն իր ոգին տար ողջ ժողովրդին, և նրանք բոլորը դառնային Տիրոջ մարգարեները»։


ՍԱ Է ՆՈՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Նոյն արդար և կատարյալ մարդ էր իր ցեղի մեջ և ապրում էր աստվածահաճո կյանքով։


Տերն իջավ ամպով, խոսեց Մովսեսի հետ, առավ նրա վրայի ոգուց և դրեց յոթանասուն ավագների վրա։ Երբ ոգին հանգչեց նրանց վրա, նրանք մարգարեացան բանակում, բայց չշարունակեցին։


Քո եղբայրների միջից Տերը՝ քո Աստվածը, ինձ նման մարգարե պիտի մեջտեղ հանի, նրա՛ն կլսեք,


Եվ այդ պահին Երուսաղեմում էին գտնվում բարեպաշտ հրեաներ՝ երկյուղած մարդիկ, երկնքի տակ ապրող բոլոր ազգերից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ