ՍԱՂՄՈՍՆԵՐ 119 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար 1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Իմ նեղության մեջ Ես աղոթեցի Տիրոջը, Եվ Տերը լսեց ինձ։ 2 Ազատի՛ր ինձ, Տե՜ր, Նենգավոր շուրթերից Եվ չար լեզվից։ 3 Ի՞նչ պիտի տրվի քեզ, Կամ ի՞նչ պիտի ավելանա, Ո՜վ նենգ լեզու. 4 Դրանք Հզորի նետերն են, Քանզի կայծակներով մխրճված են կաղնու մեջ։ 5 Վա՛յ ինձ, որովհետև Երկարաձգվեց պանդխտությունս, Եվ ես բնակվեցի Կեդարի վրանների տակ։ 6 Շատ անգամներ Ես բնակվեցի նրանց հետ, Ովքեր ատում են խաղաղությունը։ 7 Ես խաղաղարար էի. Երբ խոսում էի, Մարտնչում էին իմ դեմ։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia