Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 88:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Եման Իսրայելացու՝ իմաստության

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Ո՜վ Տեր, իմ փրկությա՛ն Աստված, ցերեկը կանչում եմ, գիշերն էլ քո առջև եմ։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 88:1
30 Խաչաձեւ Հղումներ  

Ահա Աստված իմ՝ իմ փրկիչ Տերը. ես հույսս նրա վրա պիտի դնեմ և երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն է իմ փառքն ու իմ օրհնությունը, և փրկություն եղավ ինձ համար»։


Ինձ բնակեցրեց դալարագեղ վայրում Եվ հանգստավետ ջրերի մոտ ինձ սնուցեց։


Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։


Քո մասին խոսեց փառավորյալը, Քաղա՛քդ Աստծու։


Դպրապետին՝ քնարով։ Դավթի՝ սաղմոս իմաստության,


Փրկի՛ր քո ժողովրդին և օրհնի՛ր քո ժառանգությունը, Հովվի՛ր և բարձրացրո՛ւ նրանց հավիտյան։


սպասելով Տիրոջից փրկության։


և սպասենք երանելի հույսին ու փառքի հայտնությանը մեր մեծն Աստծու և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի,


Գրեթե ութսունչորս տարեկան մի այրի էր, չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն։


որովհետև աչքերս տեսան քո փրկությունը,


և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով,


Քո պարիսպների վրա, ո՛վ Երուսաղեմ, ամբողջ օրն ու ողջ գիշերը պահապաններ պիտի կարգեմ, որ մինչև վերջ չդադարեն հիշել Տիրոջը։


«Ինչպես հողի թանձրությունը, որ սփռված է Երկրի վրա, այնպես պիտի ցրվեն Նրանց ոսկորները դժոխքի մոտ»։


Եգիպտոսից այգի փոխադրեցիր, հանեցիր հեթանոսներին Եվ նրանց փոխարեն տնկեցիր


Նայի՛ր հոգուս և արձակի՛ր ինձ Եվ ապրեցրո՛ւ ինձ իմ թշնամիներից։


Եկե՛ք և տեսե՛ք գործերն Աստծու, Թե որքան ահեղ են խորհրդով, Մարդկանց բոլոր որդիներից ավելի։


Երբ հիշում էի քեզ անկողնուս մեջ, Առավոտ շատ վաղ խոսում էի քեզ հետ,


Սաղմոս Դավթի Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Անարձագանք մի՛ թող ինձ։ Եթե երբևէ լուռ մնաս, Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։


Ինձ քո ճշմարտությա՛մբ առաջնորդիր Եվ ուսուցի՛ր ինձ, քանզի դու ես իմ փրկիչ Աստվածը, Եվ ես հանապազ քեզ եմ սպասում։


թող քո ականջները լսեն, և քո աչքերը տեսնեն։ Լսի՛ր և տե՛ս քո ծառայի աղոթքը, որ ես այսօր մատուցում եմ քո առաջ Իսրայելի որդիների՝ քո ծառաների համար, որոնք նեղության մատնվեցին մեր գործած մեղքերի պատճառով. մեղանչեցինք ես և իմ հոր տունը։


Գիշեր-ցերեկ թախանձագին աղոթում ենք, որ կարողանանք տեսնել ձեր երեսը և լրացնենք այն, ինչ պակասում է ձեր հավատին։


Զարայի որդիները՝ Զամրի, Եթան, Եման, Քաղքաղ և Դարա, ընդամենը՝ հինգ հոգի։


չգողանան, այլ բացարձակ հավատարմություն ցուցաբերեն, որպեսզի ամեն ինչով պատիվ բերեն մեր Փրկչի՝ Աստծու վարդապետությանը։


Երախտապարտ եմ Աստծուն, որին ծառայում եմ մաքուր խղճով, ինչպես իմ նախնիներն էին ծառայում, և իմ աղոթքներում գիշեր-ցերեկ անդադար քեզ եմ հիշում։


Նա բոլոր մարդկանցից առավել իմաստուն դարձավ, ավելի իմաստուն, քան զարաացի Գեթանը, Եմանը և Մավուլի որդիներ Քաղքաղն ու Դարդանը։ Նրա համբավը տարածվել էր շրջակա բոլոր ազգերի մեջ։


Կահաթի որդիները՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Օզիել։


Սաղմոս Դավթի Դատի՛ր ինձ, Աստվա՛ծ, Եվ իմ դատաստանի մեջ ինձ արդարացրո՛ւ։ Փրկի՛ր ինձ նենգավոր և մեղավոր մարդուց Եվ անսուրբ ազգից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ