Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 24:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Իսկ եթե ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա այսօր որոշե՛ք, թե ո՛ւմ եք պաշտելու. գետի այն կողմի ձեր հայրերի՞ աստվածներին, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Իսկ ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետև նա սուրբ է»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրե՛ք այսօր, թե ո՛ւմ եք ծառայելու՝ Եփրատ գետի այն կողմում ձեր հայրերի պաշտած աստվածների՞ն, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու»։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 24:15
22 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին պատվիրելու է Տիրոջ ճանապարհով ընթանալ և արդարությունն ու իրավունքը գործել։ Եվ Տերը՝ Աստված, Աբրահամին կտա այն ամենը, ինչ խոստացել է»։


Հակոբն իր ընտանիքի անդամներին ու իր հետ եղած բոլոր մարդկանց ասաց. «Դե՛ն նետեք ձեզ մոտ եղած օտար աստվածները, մաքրվե՛ք և փոխե՛ք ձեր զգեստները։


Եղիան, մոտենալով ամբողջ ժողովրդին, ասաց. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացե՛ք նրա հետևից, և եթե Բահաղն է, նրա՛ հետևից գնացեք»։ Ժողովուրդը նրան պատասխան չտվեց։


հեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին,


Տե՛ր, լսի՛ր աղոթքներս, թող քեզ հասնի աղաղակս,


Մեծամասնությանը հետևելով՝ չար գործերի հետևից մի՛ ընկիր։ Բազմությանը մի՛ խառնվիր՝ անիրավություն գործելու համար նրան ենթարկվելով։


Չերկրպագես նրանց աստվածներին, չպաշտես նրանց և չկատարես այն, ինչ նրանք են կատարում, այլ քարուքա՛նդ արա դրանք և փշրի՛ր նրանց արձանները։


Չլինի թե ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ և նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան ու զոհեր մատուցեն նրանց աստվածներին և հրավիրեն քեզ, ու ուտես նրանց զոհերից։


Իսկ դուք, ո՛վ տունդ Իսրայելի, Տերը՝ Աստված, այսպես է ասում. նախ յուրաքանչյուրդ հրաժարվե՛ք ձեր ընթացքից, ապա և լսե՛ք ինձ, իմ սուրբ անունը մի՛ պղծեք ձեր նվերներով ու ձեր ընթացքով,


Այնուհետև թող առնեն հղկված այլ քարեր և տեղադրեն հանված քարերի տեղում, ուրիշ հող բերեն ու ծեփեն տունը։


Եթե բոլոր ժողովուրդներն ընթանան յուրաքանչյուրն իր ճանապարհներով, մենք, սակայն, կընթանանք Տիրոջ՝ մեր Աստծու անունով հավիտյանս և մշտապես։


Երբ նա եկավ ու տեսավ Աստծու շնորհները, ուրախացավ և հորդորում էր բոլորին, որպեսզի նրանք հոժար սրտով փարված մնան Տիրոջը,


Եթե քո հոր կամ մոր կողմից քո եղբայրը կամ քո տղան կամ քո դուստրը կամ քո ծոցում պառկող կինը կամ անձիդ պես սիրելի բարեկամդ գաղտնաբար խնդրի քեզ ու ասի. “Գնանք պաշտենք օտար աստվածների”, որոնց դու և քո հայրերը չեք ճանաչել,


Եթե լինի մեկը, որ, լսելով այս նզովքի պատգամները, մտածի ու ասի՝ “Թողություն կլինի ինձ, թեև ես իմ մոլոր ճամփով եմ ընթանում”, այդ դեպքում մեղավորն անմեղին կորստյան կմատնի։


Ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Քա՛վ լիցի, որ մենք թողնենք Տիրոջը՝ մեր Աստծուն, և օտար աստվածներ պաշտենք,


Եվ ձեզ ասացի. “Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, մի՛ վախեցեք ամորհացիների աստվածներից, որոնց երկրում դուք բնակվում եք նրանց մեջ”, բայց դուք չլսեցիք իմ խոսքը”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ