Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 13:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Պողոսը ոտքի կանգնեց, ձեռքով նշան արեց ու ասաց. «Ո՛վ իսրայելացիներ և դուք՝ մյուսներդ, որ պաշտում եք մեկ Աստծուն, լսե՛ք.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Պողոսը վեր կացավ, ձեռքով նշան արեց ու ասաց. «Ո՛վ իսրայելացիներ և դո՛ւք, որ երկնչում եք Աստծուց, լսե՛ք.

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 13:16
29 Խաչաձեւ Հղումներ  

Թող մարդիկ երկյուղ կրեն քեզնից իրենց կյանքի բոլոր օրերում, որչափ որ ապրեն այն երկրի երեսին, որ տվել ես մեր հայրերին։


Բասանի Օվգ թագավորին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։


Աստված բնակեցնում է տնանկներին տան մեջ Եվ իր քաջությամբ ազատում բանտվածներին, Ինչպես նաև դառնացողներին, Որ բնակվում են գերեզմաններում։


Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, Պիտի գան և երկրպագեն քո առաջ Եվ քո անունը հավիտյան փառավորեն։


Ով լսելու ականջ ունի, թող լսի։


Երբ նա դուրս եկավ, չէր կարողանում խոսել նրանց հետ։ Եվ նրանք իմացան, թե տաճարում տեսիլք էր տեսել. և նա նշանացի էր խոսում նրանց հետ ու մնում էր պապանձված։


Նրա ողորմությունը սերնդեսերունդ իր երկյուղածների վրա է։


Նրա ընկերը, նրան սաստելով, պատասխան տվեց և ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում։


Նա, իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ և աստվածավախ լինելով, շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ առ Աստված աղոթքի մեջ էր։


այլ բոլոր ազգերի մեջ ով երկնչում է նրանից և արդարություն գործում, ընդունելի է նրան։


Նա ձեռքով լռելու նշան էր անում նրանց։ Պատմեց, թե Տերն իրեն ինչպե՛ս հանեց բանտից։ Ապա ասաց. «Այս ամենի մասին լո՛ւր տվեք Հակոբոսին և եղբայրներին»։ Այնուհետև ելավ գնաց այլ տեղ։


Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր և ձեր մեջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձե՛զ ուղարկվեց փրկության այս խոսքը։


Իսկ Պողոսն ու Բառնաբասը համարձակ կերպով ասում էին. «Նախ ձեզ պետք է Աստծու խոսքը խոսեինք, բայց քանի որ դուք այն մերժում եք և ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքի, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները։


Ամբոխից ոմանք բազմությունից դուրս քաշեցին Ալեքսանդրոսին։ Երբ հրեաները նրան առաջ բերեցին, Ալեքսանդրոսը շարժեց ձեռքը և կամենում էր պատասխանել ամբոխին։


Պետրոսը, տասնմեկի հետ վեր կենալով, բարձրացրեց իր ձայնը և ասաց. «Ո՛վ հրեաստանցիներ և ամենքդ, որ Երուսաղեմում եք գտնվում, այս թող հայտնի լինի ձեզ, և ակա՛նջ դրեք իմ խոսքերին.


Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, նշաններով ու զարմանահրաշ գործերով, որոնք Աստված, ինչպես արդեն գիտեք, նրա միջոցով գործեց ձեր մեջ։


Եվ երբ նա հրաման տվեց, Պողոսը, աստիճանների վրա կանգնած, ձեռքով նշան արեց ժողովրդին։ Երբ կատարյալ լռություն տիրեց, խոսքն ուղղեց ժողովրդին եբրայեցիների լեզվով ու ասաց.


Մինչև այս խոսքը նրան ունկնդրում էին, բայց այնուհետև բարձրացրին ձայներն ու ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մեկին, որովհետև այդպիսին չպետք է ապրի»։


Երբ Պետրոսն այս ամենը տեսավ, ժողովրդին ասաց. «Ո՛վ իսրայելացիներ, այս բանի վրա ինչո՞ւ եք զարմացել կամ ինչո՞ւ ակնապիշ մեզ եք նայում, կարծես թե մեր անձի զորությամբ կամ քաջությամբ քայլել տված լինեինք դրան։


Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Սուրբ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, չպիտի վնասվի երկրորդ մահից”»։


Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, նրան թույլ կտամ, որ ուտի թաքցված մանանայից, և նրան կտամ հաղթական վկայության սպիտակ քարը ու դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով այն ընդունում է”»։


Ով ականջ ունի, թող լսի, ինչ Հոգին ասում է եկեղեցիներին։


Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, ես նրան թույլ կտամ ուտել կյանքի ծառից, որ գտնվում է Աստծու դրախտում”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ