ՍԱՂՄՈՍՆԵՐ 86 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Սաղմոս Կորխի որդիների՝ օրհներգ 1 Սաղմոս Կորխի որդիների՝ օրհներգ Նրա հիմքերը սուրբ լեռան վրա են. 2 Տերը Սիոնի դռներն ավելի է սիրում, Քան Հակոբի բոլոր վրանները։ 3 Քո մասին խոսեց փառավորյալը, Քաղա՛քդ Աստծու։ 4 Հիշեցի Ռահաբն ու Բաբելոնը, Որ ճանաչում են ինձ, Ահա և այլազգիներն ու Ծուրը Եվ հնդիկ ժողովուրդները. սրանք ծնվեցին այնտեղ։ 5 «Մա՛յր Սիոն»,- ասաց մարդը, Եվ մարդը ծնվեց նրա մեջ։ Եվ նրա հիմքերը Բարձրյալն ինքը գցեց։ 6 Տերը գրքերով պիտի պատմի այն ժողովուրդների Եվ իշխանների մասին, որոնք այնտեղ ծնվեցին։ 7 Քեզանով որքա՜ն պիտի ուրախանան բոլոր նրանք, Որոնց բնակությունը քեզանից է։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia