Գահը վեց աստիճան ուներ, գահի թիկունքին եզան գլուխներ էին քանդակված։ Գահի երկու կողմերին երկու հենաթև կար, և հենաթևերի այս ու այն կողմից երկու առյուծներ կային։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքան փղոսկրե մեծ գահ պատրաստել տվեց և այն պատեց մաքուր ոսկով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ թագավորը փղոսկրյա մի մեծ գահ շինեց և այն պատեց մաքուր ոսկով։ |
Գահը վեց աստիճան ուներ, գահի թիկունքին եզան գլուխներ էին քանդակված։ Գահի երկու կողմերին երկու հենաթև կար, և հենաթևերի այս ու այն կողմից երկու առյուծներ կային։
Սողոմոն արքան ծովում մինչև Թարսիս հասնելու կարող նավ ուներ Քիրամի նավերի հետ, և երեք տարին մեկ Թարսիսից մի նավ էր գալիս՝ բեռնված ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով։
Աքաաբի մնացած գործերը, նրա բոլոր արարքները, նրա կառուցած փղոսկրյա տունը, կառուցած բոլոր քաղաքները՝ այս ամենը նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։
Բասանի փայտից նավերիդ թիերն են պատրաստվել, փղոսկրից քո մեհյաններն են շինվել, քետիմացիների կղզիների շինանյութերից՝ անտառներով շրջապատված ապարանքներդ,
դուք, որ ննջում եք փղոսկրյա գահավորակների վրա և մեղկանում ձեր անկողիններում, ուլեր եք ուտում հոտերից և կաթնակեր հորթեր՝ նախիրներից,
Նա, որ ճառագումն է նրա փառքի և արտահայտումը նրա էության, որ իր խոսքի զորությամբ պահում է տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում՝ բարձունքներում։
Իսկ Որդու մասին ասում է. «Քո աթոռը, Աստվա՛ծ, հավիտենական է. քո արքայության գավազանը՝ շիտակության գավազան։
Եվ չեն լինելու քեզնից ստացվող բեռները ոսկու, արծաթի, թանկարժեք քարերի, մարգարտի, բեհեզի, ծիրանու, ոսկեթել կերպասի և որդան կարմրի. ոչ ոք չի գնելու խնկի ամեն փայտ, փղոսկրե ամեն անոթ, ազնիվ փայտից, բրոնզից, երկաթից և մարմարից ամեն անոթ,
Տեսա նաև մի մեծ, սպիտակ գահ և նրան, ով նստել էր դրա վրա. նրա երեսից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան և թաքնվելու տեղ անգամ չգտան։