Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 27:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Բասանի փայտից նավերիդ թիերն են պատրաստվել, փղոսկրից քո մեհյաններն են շինվել, քետիմացիների կղզիների շինանյութերից՝ անտառներով շրջապատված ապարանքներդ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Քո թիերը Բասանի կաղնիներից շինեցին. քո տախտակամածները փղոսկրով դրվագազարդեցին, Կիպրոսի ծովեզրի տոսախով շինեցին։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 27:6
10 Խաչաձեւ Հղումներ  

նաև Լիբանանի բոլոր բարձր ու սլացիկ մայրիների դեմ և Բասանի բոլոր կաղնի ծառերի դեմ,


Հավանի որդիներն են Ելիսան ու Թարսիսը, կիտացիներն ու ռոդացիները։


Թող ողբան նոճիները, որովհետև մայրիները տապալվեցին, և մեծապես թշվառացան մեծամեծները։ Ողբացե՛ք, Բասանի՛ կաղնիներ, որովհետև քանդվեց ծառախիտ անտառը։


Արդ, անցե՛ք քետիմացիների կղզիներն ու նայե՛ք, մա՛րդ ուղարկեք նաև Կեդար ու լա՛վ տեղեկացեք, տեսեք՝ եղե՞լ է այդպիսի բան,


Ե՛լ դեպի Լիբանան ու գուժի՛ր, ձայնդ արձակի՛ր դեպի Բասան, աղաղա՛կ բարձրացրու ծովի այն կողմը, որովհետև քո բոլոր հոմանիները միասին խորտակվեցին։


Պիտի ասեն. «Էլ չշարունակենք թշնամանքը և չզրկենք Սիոնի կույս դստերը»։ Ոտքի՛ կանգնիր և ծովո՛վ անցիր։ Սակայն թեկուզև դիմես դեպի Կիտիս, այնտեղ էլ քեզ համար հանգիստ չի լինելու։


Կիտացիները կգան ու կչարչարեն Ասուրին ու կչարչարեն եբրայեցիներին, բայց իրենք էլ գլխովին կկորչեն»։


Այնտեղից դուրս եկան ու գնացին Բասան տանող ճանապարհով։ Եվ Բասանի Օվգ թագավորը Եդրայինում նրանց դեմ պատերազմի ելավ իր ողջ ժողովրդով։


Մարգարեություն Տյուրոսի մասին։ Ողբացե՛ք, Կարքեդոնի՛ նավեր, քանզի կարքեդոնացիները կործանվեցին և այլևս չեն վերադառնա կիտացիների երկրից, ուր գերության քշվեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ