Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

39 Աքաաբի մնացած գործերը, նրա բոլոր արարքները, նրա կառուցած փղոսկրյա տունը, կառուցած բոլոր քաղաքները՝ այս ամենը նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

39 Աքաաբի մնացած գործերի մասին և նրա բոլոր արածների, փղոսկրով շինած նրա տան, նրա շինած բոլոր քաղաքների մասին գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:39
16 Խաչաձեւ Հղումներ  

Արքան փղոսկրե մեծ գահ պատրաստել տվեց և այն պատեց մաքուր ոսկով։


Սողոմոն արքան ծովում մինչև Թարսիս հասնելու կարող նավ ուներ Քիրամի նավերի հետ, և երեք տարին մեկ Թարսիսից մի նավ էր գալիս՝ բեռնված ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով։


Հերոբովամի մնացած գործերի մասին, թե նա ի՛նչ պատերազմներ մղեց, որքա՛ն ժամանակ թագավորեց, գրված է Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Ասայի մնացած գործերը, նրա զորությունը և այն ամենը, ինչ նա արել է, նաև իր կառուցած քաղաքը նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ, բացի նրանից, որ ծերության օրերին նրա ոտքերը ցավեցին։


Նաբատի մնացած գործերն ու այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Զամբրիի մնացած գործերն ու նյութած դավադրությունները նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Ամրիի մնացած գործերը, այն ամենը, ինչ նա արել է, նրա քաջագործությունները նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Բաասայի մնացած գործերը, նրա քաջագործություններն ու այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Աքաաբը գնաց իր նախնիների մոտ, և նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Օքոզիան, իսկ Հուդայի երկրի վրա թագավորում էր Ասայի որդի Հովսափատը։


Օքոզիայի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Սեղղումի մնացած գործերը, նրա կազմակերպած դավադրությունները նկարագրված են Իսրայելի թագավորների ժամանակագրության մեջ։


Մեզ հետ է Զորությունների Տերը. Հակոբի Աստվածը մեր ապավենն է։


Ռոդոսցիներն են քեզ հետ առևտուր արել. կղզիներից փղոսկրյա ժանիքներով աշխուժացրել են քո առևտուրը, դու էլ եկող-գնացող մարդկանց վճարել ես։


Բասանի փայտից նավերիդ թիերն են պատրաստվել, փղոսկրից քո մեհյաններն են շինվել, քետիմացիների կղզիների շինանյութերից՝ անտառներով շրջապատված ապարանքներդ,


Եվ կոչնչացնեմ ձմեռային ապարանքներն ամառային ապարանքների վրա, կանհետանան փղոսկրյա ապարանքները, և շատ ուրիշ ապարանքներ կկործանվեն»,- ասում է Տերը։


դուք, որ ննջում եք փղոսկրյա գահավորակների վրա և մեղկանում ձեր անկողիններում, ուլեր եք ուտում հոտերից և կաթնակեր հորթեր՝ նախիրներից,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ