Բ Տիմոթեոսին 3:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, դրամասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, սրբապիղծ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, |
«Մի՞թե կացինն առանց փայտահատի կբարձրանա, կամ սղոցը վերև կելնի՞ առանց մեկի ձգելու. այնպես էլ՝ գավազանը կամ ցուպը, եթե մեկը չբռնի այն։
ուրեմն կարող է ազատվե՞լ իր հորը կամ իր մորը օգնելուց»։ Աստծու խոսքն անարգում եք ձեր ավանդույթի պատճառով։
Ապա ժողովրդին ասաց. «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքն իր կուտակած հարստության մեջ չէ»։
Բայց դուք սիրե՛ք ձեր թշնամիներին և բարությո՛ւն արեք ձեզ ատողներին ու փո՛խ տվեք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք։ Եվ ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարեհաճ է չարերի և ապերախտների հանդեպ։
Բոլորովին վերջերս մեջտեղ ելավ Թևդասը, որն իր մասին ասում էր, թե ինքը երևելի մեկն է, և որին հարեցին թվով մոտ չորս հարյուր մարդիկ։ Նա սպանվեց, և բոլոր նրանք, որ նրա հետ միաբանված էին, բաժան-բաժան եղան, ու նրանցից ոչինչ չմնաց։
Եվ նա մեռավ բոլորի համար, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, միայն իրենց համար չապրեն, այլև նրա համար, ով մեռավ և հարություն առավ իրենց համար։
Սպանե՛ք, ուրեմն, ձեր երկրավոր ցանկությունները՝ պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունը և ագահությունը, որ կռապաշտություն է,
հակառակորդը՝ հպարտացած այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ կնստի Աստծու տաճարում և իրեն կներկայացնի, թե Աստված է։
Դրանց թվում են Հիմենոսն ու Ալեքսանդրոսը, որոնց հանձնեցի սատանային, որպեսզի սովորեն չհայհոյել։
Բայց թող իմանա, որ օրենքն արդարների համար չի հաստատվել, այլ անօրենների ու անհնազանդների, ամբարիշտների ու մեղավորների, սրբապիղծների ու պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների,
որովհետև բոլոր չարիքների արմատը դրամասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք շեղվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազմաթիվ ցավերի մեջ։
այդպիսին գոռոզամիտ է և ոչինչ չգիտի, այլ բռնված է խնդիրներ և վիճաբանություններ հարուցելու հիվանդությամբ, որոնցից առաջ են գալիս նախանձ, հակառակություն, հայհոյություն, չար կասկածներ, խարդախություն
Բայց եթե կատարում եք արքայական օրենքը Սուրբ Գրքի համաձայն, թե՝ «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18), լավ եք անում։
Այլ է՛լ ավելի շնորհ է տալիս, որի համար ասում է. «Տերն ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34)։
Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։
մանավանդ մարմնի պիղծ ցանկությունների հետևից գնացողներին, Աստծու իշխանությունն արհամարհողներին, ինքնահավաններին, հանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառքերին հայհոյելուց,
Բայց այս մարդիկ, անբան անասունների են նման և ի բնե բռնվելու ու սպանվելու համար են. իրենց չիմացած բաների դեմ են հայհոյում. և իրենց ապականության մեջ էլ պիտի կործանվեն տանջվելով՝
քանզի մեծախոս և սնոտի բաներ բարբառելով՝ անառակություններով, մարմնի ցանկություններով խաբում են նրանց, ովքեր իսկապես փախել էին մոլորության մեջ թափառողներից։
Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։
Սրանք տրտնջացողներ են և բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկություններին. նրանց բերաններն ամբարտավան խոսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտություն են անում շահի համար։
Եվ տեսա՝ ծովից ելնում էր մի գազան, որ յոթ գլուխ ու տասը եղջյուր ուներ. նրա եղջյուրների վրա կար տասը խույր, իսկ գլուխների վրա՝ հայհոյական մի անուն։
Բայց իրենց ցավերի ու ախտերի պատճառով երկնքի Աստծուն էին հայհոյում և չէին ապաշխարում իրենց գործերից։
Մարդկանց վրա երկնքից թափվեց խոշոր, մեկ տաղանդաչափ կարկուտ։ Եվ մարդիկ հայհոյում էին Աստծուն, որ երկնքում է, կարկուտի պատուհասի պատճառով, որովհետև պատուհասը մեծ էր ու սաստիկ։
Եվ նրան թույլատրվեց մարդկանց խորշակահար անել կրակով, և մարդիկ այրվեցին սաստիկ տապից։ Նրանք հայհոյեցին Աստծուն, որ իշխանություն ունի այս պատուհասների վրա, սակայն չապաշխարեցին ու չփառաբանեցին Աստծուն։