Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հռոմեացիներին 11:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Իսկ եթե պարծենաս, իմացի՛ր, որ ոչ թե դու ես արմատը պահում, այլ արմատը՝ քեզ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 այն ճյուղերի առաջ մի՛ պարծենա. իսկ եթե պարծենաս, իմացի՛ր, որ դո՛ւ չես արմատը պահում, այլ արմատը՝ քեզ։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 11:18
14 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի արքան պատասխան տվեց ու ասաց. «Շա՜տ եղավ, թող կուզիկը չպարծենա ուղիղ կանգնողի նման»։


Կործանումից առաջ թշնամանքն է, անկումից առաջ՝ չարակամությունը։


Պետրոսը դիմեց նրան և ասաց. «Թեև ամենքն էլ քեզնով կգայթակղվեն, սակայն ես չեմ գայթակղվի»։


Ես այլ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է այստեղ բերեմ, և իմ ձայնը պիտի լսեն, ու պիտի լինեն մեկ հոտ և մեկ հովիվ։


Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք, իսկ մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք, որովհետև փրկությունը հրեաներից է։


Երբ վերջինս եկավ, նրա շուրջը հավաքվեցին Երուսաղեմից իջած հրեաները և նրա վրա սկսեցին բազում ծանր հանցանքներ բարդել, որոնք չէին կարողանում ապացուցել,


Ճշմարիտ է, նրանք անհավատության պատճառով կտրվեցին, իսկ դու հավատի շնորհիվ հաստատվեցիր. մի՛ հպարտացիր, այլ վախեցի՛ր.


Ուրեմն որտե՞ղ է մնում պարծանքը. ջնջվեց։ Ո՞ր օրենքով, գործերի՞. ո՛չ, այլ հավատի օրենքով,


Դրա համար էլ ժառանգ լինելը հավատից է, որպեսզի դա ըստ շնորհի լինի և խոստումն ի զորու լինի Աբրահամի ամբողջ սերնդի համար, ոչ միայն նրա համար, որ հիմնվում է Օրենքի վրա, այլև նրա համար, որ հիմնվում է Աբրահամի հավատի վրա։ Նա է մեր ամենքի հայրը,


Հետևաբար, ով կարծում է, թե հաստատ կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի։


Իսկ եթե դուք Քրիստոսին եք պատկանում, ուրեմն Աբրահամի սերունդ եք, ժառանգներ՝ ըստ խոստման։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ