Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հակոբոս 2:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Բայց եթե կատարում եք արքայական օրենքը Սուրբ Գրքի համաձայն, թե՝ «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18), լավ եք անում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Սակայն եթե թագավորական օրենքը Սուրբ Գրքի համաձայն եք կատարում՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18), լավ եք անում։

Տես գլուխը Պատճենել




Հակոբոս 2:8
23 Խաչաձեւ Հղումներ  

և Տերն ասաց իմ հայր Դավթին. “Քանի որ մտքումդ դրել ես իմ անունով տուն շինել, լավ ես արել, որ այն դրել ես մտքումդ,


Նրանք ասացին իրար. «Ճիշտ չէ մեր արածը, այսօր ավետյաց օր է, իսկ մենք լռո՞ւմ ենք։ Մինչև առավո՞տ սպասենք, որ մեր անօրենության պատիժը կրենք։ Եկե՛ք գնանք թագավորի մոտ և այս ամենը հայտնենք նրան»։


Քո հայրենակիցների նկատմամբ վրեժխնդիր մի՛ լինիր և ոխ մի՛ պահիր։ Սիրի՛ր քո մերձավորին այնպես, ինչպես ինքդ քեզ։ Ես եմ Տերը։


Ձեր երկրի տեղաբնակի պե՛ս ընդունեք նրան, և եկվորը թող բնակվի ձեզ մոտ։ Նրան սիրի՛ր քո անձի պես, որովհետև դուք էլ պանդուխտ եղաք եգիպտացիների երկրում։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Եվ Տերն ասաց Հովնանին. «Իսկապես շա՞տ ես տրտմել»։


Եվ Տերը՝ Աստված, ասաց Հովնանին. «Իսկապես շա՞տ ես տրտմած մնալու դդմենու համար», և ասաց. «Շատ եմ տրտմած մնալու մինչև մահ»։


Երկրորդը նման է սրան. “Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ” (Ղևտ. 19.18, Մտթ. 5.43)։


Տերը նրան ասաց. “Կեցցե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կնշանակեմ. արի՛, ուրախացի՛ր քո տիրոջ հետ”։


Տերը նրան ասաց. “Կեցցե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կնշանակեմ. արի՛, ուրախացի՛ր քո տիրոջ հետ”։


«Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև հենց սա են Օրենքն ու մարգարեները»։


Սերն ընկերոջ հանդեպ չարիք չի գործում. Օրենքի լրումը սերն է։


Արդարև ամբողջ Օրենքն այս մեկ խոսքի մեջ է ամփոփվում. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։


Միմյանց բեռը կրե՛ք և այդպիսով կատարե՛ք Քրիստոսի սիրո օրենքը։


Բայց լավ արեցիք, որ օգնեցիք ինձ նեղությանս մեջ։


Ինչ վերաբերում է եղբայրասիրությանը, ապա ձեզ որևէ բան գրելու կարիք չկա, որովհետև դուք ինքներդ Աստծուց սովորել եք միմյանց սիրել,


Իսկ ով աչքերը հառած է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ է հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ կատարում է. նա իր արածի մեջ երանելի կլինի։


Այնպե՛ս խոսեք ու գործեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու,


Դու հավատում ես, որ մե՞կ է Աստված. լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և դողում։


Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասեք. իր եղբորը բամբասողը կամ դատողը չարախոսում է օրենքի մասին և դատում այն. իսկ եթե օրենքն ես դատում, օրենքը գործադրող չես, այլ դատավոր։


Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ