Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ Պետրոս 2:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 քանզի մեծախոս և սնոտի բաներ բարբառելով՝ անառակություններով, մարմնի ցանկություններով խաբում են նրանց, ովքեր իսկապես փախել էին մոլորության մեջ թափառողներից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Որովհետև ունայն և ամբարտավան բաներ խոսելով՝ գիջությամբ, մարմնական ցանկություններով խաբում են նրանց, ովքեր իսկապես փախել են մոլորության մեջ ապրողներից։

Տես գլուխը Պատճենել




Բ Պետրոս 2:18
22 Խաչաձեւ Հղումներ  

Խաբելով նրան տարավ իր հետ. նա հաց կերավ ու ջուր խմեց։


Քո բերանով գոռոզացել ես իմ դեմ և մեծ-մեծ խոսել իմ հասցեին, և ես լսել եմ դրանք”։


Եվ Պետրոսն ուրիշ շատ խոսքերով վկայություն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատե՛ք ձեզ այս խոտորյալ սերնդից»։


Սիմոն անունով մի մարդ կար, որ այդ քաղաքում նախապես մոգություն էր անում և զարմացնում սամարացի ժողովրդին՝ իր մասին ասելով, թե ինքը մեծ մեկն է։


Ինչպես ցերեկով, շարժվենք առաքինությամբ, ոչ թե անառակությամբ ու հարբեցողությամբ, ոչ թե անկողնային խառնակությամբ ու պղծությամբ, ոչ թե նախանձով ու հակառակությամբ։


Արդ, այս եմ ասում ու հաստատում եմ Տիրոջով. այլևս չապրեք այնպես, ինչպես հեթանոսներն են ապրում իրենց մտքի ունայնությամբ։


հակառակորդը՝ հպարտացած այն ամենի վրա, որ կոչվում է աստված կամ պաշտամունքի առարկա, մինչև իսկ կնստի Աստծու տաճարում և իրեն կներկայացնի, թե Աստված է։


Երկրի վրա վայելեցիք ու զվարճացաք և ձեր սրտերը սնուցեցիք մորթվելու օրվա համար։


այդքան էլ դրանցով մեծամեծ ու թանկագին խոստումներ պարգևեց մեզ, որպեսզի հաղորդակից լինեք աստվածային բնությանը և հեռու մնաք այս աշխարհի ցանկություններից և ապականություններից։


Պոռնիկի աչքեր ունեն՝ մեղքերից անպակաս, խաբում են տատանվողների հոգիները, ունեն ագահությամբ բռնված սիրտ. անեծքի՜ որդիներ։


Եվ շատերը պիտի գնան նրանց անառակությունների հետևից, և այդ պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի անարգվի։


Որովհետև եթե մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին ճանաչելու շնորհիվ աշխարհի պղծություններից փախչելուց հետո դարձյալ նույն բաներով գայթակղվեն ու դրա մեջ հարատևեն, նրանց վախճանը նախկինից ավելի վատ կլինի.


Փրկեց արդար Ղովտին, որ ձանձրացել էր նրանց անառակ, անկարգ ընթացքից


Ուստի դուք, սիրելինե՛ր, իբրև նախապես իմացողներ, զգուշացե՛ք, որ անառակ մոլորությամբ տարված՝ չկորցնեք ձեր վստահությունը։


ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամոթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։


Եվ տեսա մի ուրիշ գազան, որ ելնում էր երկրից և ուներ երկու եղջյուր՝ նման գառան եղջյուրների, բայց խոսում էր ինչպես վիշապը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ