Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 16:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Մարդկանց վրա երկնքից թափվեց խոշոր, մեկ տաղանդաչափ կարկուտ։ Եվ մարդիկ հայհոյում էին Աստծուն, որ երկնքում է, կարկուտի պատուհասի պատճառով, որովհետև պատուհասը մեծ էր ու սաստիկ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Եվ երկնքից մարդկանց վրա խոշոր՝ մեկ տաղանդաչափ կարկուտ էր թափվում։ Եվ մարդիկ հայհոյեցին Աստծուն այդ կարկտի հարվածի համար, որովհետև նրա պատուհասը սաստիկ մեծ էր։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 16:21
15 Խաչաձեւ Հղումներ  

Գնացե՞լ ես շտեմարանները ձյան, կամ տեսե՞լ ես պահեստները կարկուտի։


Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրա հասնելու, մարտի ու պատերազմի օրվա համար։


Ես ահա վաղն իսկ՝ հենց այս ժամին, այնպիսի սաստիկ կարկուտ պիտի տեղացնեմ, որպիսին դեռևս չի եղել Եգիպտոսում՝ իր գոյության օրվանից մինչև այսօր։


Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ երկարի՛ր դեպի երկինք, և թող կարկուտ թափվի եգիպտացիների երկրի վրա, ինչպես նաև մարդկանց ու անասունների և եգիպտացիների երկրի դաշտերի բոլոր բույսերի վրա»։


Տերը լսելի պիտի դարձնի իր փառավոր ձայնը, ցույց պիտի տա իր բազկի զայրույթը՝ սրտմտությամբ ու ցասման ամենակուլ բոցով, կրակ սփռող իր ահավոր բարկությամբ, ինչպես և ջրհեղեղով ու սաստկատարափ կարկուտով։


Սոսկալի սովը պիտի սպառնա ձեզ, և երբ քաղցած լինեք, պիտի վշտանաք, հայհոյանք թափեք իշխանի ու աշխարհի հասցեին։ Իրենց աչքերը պիտի ուղղեն դեպի վեր՝ երկնքին,


Տերն այդ ծեփողներին ասում է. “Դա անզգամություն է, քանի որ փլվելու է, անձրև է գալու և ողողելու։ Եվ ռմբաքարերով քարկոծելու եմ նրանց որմնակապերը, ու խորտակվելու են։ Հողմ է բարձրանալու ու տապալելու։


Արդ, Ամենակալ Տերն այսպես է ասում. “Իմ զայրույթով հողմ եմ բերելու, որ ամեն ինչ վերացնի։ Իմ բարկությամբ անձրև է գալու՝ ողողելու համար։ Ցասումով ռմբաքար ժայռեր եմ արձակելու դրա վրա, որ տապալվի։


Երբ նրանք Բեթորոնի զառիվայրով փախչում էին Իսրայելի որդիների առաջից, Տերը նրանց վրա երկնքից կարկուտի քարեր թափեց մինչև Ազեկա։ Կարկուտի քարերից մեռածներն ավելի շատ էին, քան նրանք, որոնց Իսրայելի որդիները պատերազմում սրով կոտորեցին։


Եվ երկնքում բացվեց Աստծու տաճարը, երևաց Աստծու Ուխտի տապանակն իր տաճարում. և եղան փայլատակումներ, ձայներ, որոտներ, երկրաշարժներ և ուժեղ կարկուտ։


Բայց իրենց ցավերի ու ախտերի պատճառով երկնքի Աստծուն էին հայհոյում և չէին ապաշխարում իրենց գործերից։


Եվ նրան թույլատրվեց մարդկանց խորշակահար անել կրակով, և մարդիկ այրվեցին սաստիկ տապից։ Նրանք հայհոյեցին Աստծուն, որ իշխանություն ունի այս պատուհասների վրա, սակայն չապաշխարեցին ու չփառաբանեցին Աստծուն։


Առաջին հրեշտակը հնչեցրեց փողը, և եղան կարկուտ ու արյունով խառնված հուր, ու գցվեց երկրի վրա ու այրեց երկրի մեկ երրորդ մասը և ծառերի մեկ երրորդ մասը, ինչպես նաև ամբողջ դալար խոտը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ