նրանց երեսի ամոթը ծածկեց նրանց և նրանք, սոդոմացիների նման, իրենց մեղքերը չծածկեցին։ Վա՜յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին
Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, քանզի նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար։ Երբ նա ստում է, ինքն իր բնության համաձայն է ստում, քանի որ նա սուտ է և ստի հայր։
Այսպես է ասում Տերը. «Մի՛ նայեք Սիոնի դուստրերին, թե ինչպես հպարտացան, քայլում են բարձրապարանոց, աչքով-ունքով անում, քայլում են նազանքով ու ոտքերով կաքավում»։
Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։
Բայց լա՛վ իմացեք, որ եթե դուք ինձ սպանեք, անմեղ արյան տակ պիտի ընկնեք դուք և այս քաղաքն ու իր բնակիչները, քանի որ արդարև Տերն ինձ ուղարկեց ձեզ մոտ՝ ձեր ականջին ասելու այս բոլոր խոսքերը»։
Մանավանդ Մանասեն չափազանց շատ անմեղ արյուն թափեց, այնպես որ Երուսաղեմը ծայրեծայր արյամբ լցրեց, բացի այն մեղքերից, որոնցով Տիրոջ առջև Հուդայի երկրին մեղանչել ու չարիք գործել տվեց”»։
Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև. ով ձեռնամուխ է լինում անիրավ գործերի, պիտի դատապարտվի։ Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է, Աստծուն ավելի ընդունելի է աղոթքը, քան զոհ մատուցելը։