Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Տիմոթեոսին 1:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Դրանց թվում են Հիմենոսն ու Ալեքսանդրոսը, որոնց հանձնեցի սատանային, որպեսզի սովորեն չհայհոյել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Դրանցից են Հիմենեոսն ու Ալեքսանդրոսը, որոնց սատանային մատնեցի, որպեսզի սովորեն չհայհոյել։

Տես գլուխը Պատճենել




Ա Տիմոթեոսին 1:20
17 Խաչաձեւ Հղումներ  

և նրանց խոսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում։ Նրանց թվում են Հիմենոսն ու Ֆիլետոսը,


Իսկ եթե պատժվում ենք Տիրոջ կողմից, ապա խրատվում ենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։


Բայց նրան թշնամի մի՛ համարեք, այլ խրատե՛ք որպես եղբոր։


Ես ում սիրում եմ, նրան հանդիմանում եմ և խրատում։ Նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։


Ամբոխից ոմանք բազմությունից դուրս քաշեցին Ալեքսանդրոսին։ Երբ հրեաները նրան առաջ բերեցին, Ալեքսանդրոսը շարժեց ձեռքը և կամենում էր պատասխանել ամբոխին։


Եվ տեսա՝ ծովից ելնում էր մի գազան, որ յոթ գլուխ ու տասը եղջյուր ուներ. նրա եղջյուրների վրա կար տասը խույր, իսկ գլուխների վրա՝ հայհոյական մի անուն։


որովհետև մարդիկ կլինեն անձնասեր, դրամասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, սրբապիղծ,


Այս ամենը հիշեցրո՛ւ նրանց՝ պարտավորեցնելով Աստծու առաջ, որ բանակռիվ չանեն, մի բան, որ որևէ օգտակարություն չունի, այլ կործանման է տանում լսողներին։


Եվ պատրաստ ենք պատժելու որևէ անհնազանդություն, երբ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։


Երբ հրեաներն այդ բազմությունը տեսան, նախանձով լցվեցին և Պողոսի ասածներին ընդդիմախոսելով՝ հայհոյում էին։


Ուստի հեռվից այս ամենը գրում եմ, որ երբ գամ, խստությամբ չվարվեմ այն իշխանությամբ, որ Տերն ինձ տվեց՝ հաստատելու և ոչ թե քանդելու համար։


Իսկ եթե նրանց էլ չլսի, ասա՛ եկեղեցու ժողովին։ Եթե եկեղեցուն էլ չլսի, թող քեզ համար լինի որպես հեթանոս և մաքսավոր։


քանի որ նրանցից ոմանք արդեն իսկ շեղվել են՝ սատանային հետևելով։


և մոռացաք այն հորդորը, որ ուղղված է ձեզ իբրև որդիների։ Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր և մի՛ վհատվիր, երբ հանդիմանվես նրանից,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ