ԱՌԱԿՆԵՐ 30:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չար ծնունդի ատամները սուսեր են, ժանիքները՝ դանակներ՝ երկրի խոնարհներին և խեղճ մարդկանց մաշելու և ուտելու համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդիկ կան, որոնց ատամները սրեր են, որոնց ժանիքները՝ դանակներ, որպեսզի երկրի վրայից աղքատներին և մարդկանց միջից տնանկներին ուտեն։ |
Մերձավորներից նախատինք չի ստանում. Արհամարհված է չարագործը նրա առջև։ Նա փառավորում է Տիրոջից երկյուղ կրողներին, Երդվում է իր ընկերոջը և չի ստում։
Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ. Բարություն անող ոչ ոք չմնաց։
Տե՛ր Զորությունների, Աստվա՛ծ Իսրայելի։ Նայի՛ր և պատժի՛ր բոլոր հեթանոսներին Եվ մի՛ ողորմիր անօրենություն գործողներին։ Հանգիստ
Աղքատին կեղեքողը բազմապատկում է իր չարիքները. ով տալիս է հարուստին, կարոտության մեջ կմնա։
Տզրուկը երեք դուստր ուներ շատ սիրելի, երեքն էլ չկշտացրին նրան, չորրորդն էլ չկարողացավ կշտացնել, որ նա ասեր. «Բավական է»։
Ես դարձա ու տեսա այն բոլոր զրկանքները, որ լինում են արեգակի ներքո. ահա զրկվածներն արցունքների մեջ, և ոչ ոք չկար, որ մխիթարեր նրանց, և ուժը նրանց զրկողների ձեռքին էր։
խեղաթյուրում են աղքատների դատն ու դատաստանը, խլում իմ ժողովրդի տնանկների իրավունքը, որպեսզի որբևայրին հափշտակության ենթարկվի, որբը՝ ավարի։
Տերն ինքն է իր ժողովրդի ծերերի և նրանց իշխանների հետ դատի նստելու. «Դուք ինչո՞ւ հրկիզեցիք իմ այգին. տնանկից հափշտակվածը ձեր տներում է։
Դուք ինչո՞ւ եք զրկում իմ ժողովրդին և ամոթահար անում տնանկներին»,- ասում է Տերը՝ Զորությունների Տերը։
Չարագործերն անօրեն ծրագրերն են խորհում՝ անիրավ խոսքերով կործանելով խեղճերին և դատի ժամանակ անտեսելով աղքատների խոսքը.
Ահա Իսրայելի տան առաջնորդները. քո մեջ յուրաքանչյուրն իր ազգակցի հետ խառնակություն էր կազմակերպում, որպեսզի արյուն թափեր.
որ կոխկռտում են երկրի հողը, կռփահարում էին աղքատների գլուխները և շեղում խոնարհների ճանապարհները, և հայր ու որդի միևնույն բոզի մոտ էին մտնում, որպեսզի պղծեն իրենց Աստծու անունը։
«Լսե՛ք Տիրոջ խոսքը, Բասանի՛ երինջներ, որ Սամարիայի լեռներում եք, որ հարստահարում եք աղքատներին և ոտնահարում տնանկին, որ ասում էիք ձեր տերերին՝ «Գինի՛ մատուցեք մեզ, որ խմենք»։
Ապշությամբ ջախջախեցիր բռնակալների գլուխները. կսասանվեն դրա մեջ, գաղտնակեր տնանկի պես կարձակեն իրենց սանձերը։
Նրա իշխանները կմռնչան առյուծների պես, և նրա դատավորները՝ երեկոյի շնագայլերի նման, որ մինչև առավոտ ոչինչ չեն թողնում։
«Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն։