ՍԱՂՄՈՍՆԵՐ 14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի 1 Դպրապետին։ Սաղմոս Դավթի Ո՛վ Տեր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, Կամ ո՞վ պիտի բնակվի քո սուրբ լեռան վրա։ 2 Ում ընթացքն անբիծ է, արդար գործ է կատարում Եվ իր սրտում ճշմարտությունն է խոսում։ 3 Ով չի նենգել իր լեզվով Եվ չարիք չի արել իր ընկերոջը, 4 Մերձավորներից նախատինք չի ստանում. Արհամարհված է չարագործը նրա առջև։ Նա փառավորում է Տիրոջից երկյուղ կրողներին, Երդվում է իր ընկերոջը և չի ստում։ 5 Իր արծաթը վարձու չի տալիս, Կաշառք չի առնում իրավունքի դեմ։ Ով այս անում է, չի սասանվի հավիտյան։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia