Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՄՈՎՍ 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 որ կոխկռտում են երկրի հողը, կռփահարում էին աղքատների գլուխները և շեղում խոնարհների ճանապարհները, և հայր ու որդի միևնույն բոզի մոտ էին մտնում, որպեսզի պղծեն իրենց Աստծու անունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Նրանք կոխկռտում են աղքատների գլխին, ինչպես որ կոխում են երկրի հողի վրա, խոնարհների ճանապարհը շեղում են, և որդին ու իր հայրը միևնույն աղջկա մոտ են գնում, որպեսզի պղծեն իմ սուրբ անունը։

Տես գլուխը Պատճենել




ԱՄՈՎՍ 2:7
24 Խաչաձեւ Հղումներ  

քանի որ ես իմացա ձեր բազում ամբարշտությունները, և սաստիկ են ձեր մեղքերը։ Ոտնակոխ էիք անում արդարին՝ կաշառքներ առնելով, և մոլորեցնում էիք աղքատին դռների առաջ։


Քո մեջ յուրաքանչյուրն իր մերձավորի կնոջն էր պղծում, յուրաքանչյուրն ամբարշտությամբ իր հարսին էր պղծում, յուրաքանչյուրն իր քրոջը՝ իր հոր դստերն էր բռնաբարում։


խեղաթյուրում են աղքատների դատն ու դատաստանը, խլում իմ ժողովրդի տնանկների իրավունքը, որպեսզի որբևայրին հափշտակության ենթարկվի, որբը՝ ավարի։


Առհասարակ խոսում են ձեր մեջ առկա պոռնկության մասին, և այնպիսի պոռնկության, որ հեթանոսների մեջ անգամ չի հանդիպում, ինչպես՝ կենակցել իր հոր կնոջ հետ։


Դրա համար իմ ժողովրդի առաջնորդները դուրս կնետվեն իրենց վայելչագեղ տներից. իրենց չար ընթացքի համար վտարվեցին։ Մոտեցե՛ք հավիտենական լեռներին։


Տենչում էին հանդերի, հափշտակում էին որբերին և բռնագրավում տները, հափշտակում էին մարդուն և նրա տունը, մարդուն և նրա ժառանգությունը։


Եվ այսպես, «Աստծու անունը ձեր պատճառով հայհոյվում է հեթանոսների մեջ» (Ես. 52.5), ինչպես որ գրված է։


Նրա իշխանները կմռնչան առյուծների պես, և նրա դատավորները՝ երեկոյի շնագայլերի նման, որ մինչև առավոտ ոչինչ չեն թողնում։


Լսե՛ք սա, որ նեղում էիք տնանկին առավոտյան ու հարստահարում աղքատին երեկոյան


«Լսե՛ք Տիրոջ խոսքը, Բասանի՛ երինջներ, որ Սամարիայի լեռներում եք, որ հարստահարում եք աղքատներին և ոտնահարում տնանկին, որ ասում էիք ձեր տերերին՝ «Գինի՛ մատուցեք մեզ, որ խմենք»։


Նրանք մտան ազգերի մեջ, և ուր որ մտան, այնտեղ էլ պղծեցին իմ սուրբ անունը, երբ նրանց ասացին. “Սրանք Տիրոջ ժողովուրդն են, բայց դուրս ելան նրա երկրից”։


Ով չի պատկառում արդարներից, արժանի չէ գովասանքի։ Ով կեղծորեն խուսափում է անօրեններին հանդիմանելուց, բարի չէ. այդպիսին մարդ կվաճառի մի կտոր հացով։


Աքաաբն իր տուն եկավ խռոված և անտրամադիր այն խոսքերի պատճառով, որ հեզրայելացի Նաբոթն ասել էր՝ «Իմ հայրերի ժառանգությունը քեզ չեմ տա»։ Նա ննջեց իր մահճում, երեսը ծածկեց և հաց չկերավ։


բայց քանի որ դրանով թշնամիներին առիթ տվեցիր Տիրոջը հայհոյելու, քեզանից ծնվելիք որդիդ պետք է մեռնի»։


Ես նրա դեմ կդարձնեմ իմ երեսը և նրան կվերացնեմ ժողովրդի միջից, քանի որ նա իր զավակներից տվեց իշխանին՝ պղծելով իմ սրբարանը և անարգելով ինձ նվիրվածների անունը։


Քո հարսի ամոթույքը չտեսնես, որովհետև նա քո որդու կինն է. նրա ամոթույքը չտեսնես։ Նրա որդու աղջկան կամ դստեր աղջկան չմերձենաս՝ տեսնելու նրանց ամոթույքը, որովհետև նրանք քո արյունակիցներն են։ Դա ամբարշտություն է։


Մի՛ անպատվիր քո հորը՝ քո հոր կնոջ ամոթույքը տեսնելով։


Ես չեմ այցելի ձեր դուստրերին, երբ պոռնկանան, և ձեր հարսներին, երբ շնանան, քանի որ նրանք պոռնիկների հետ էին թավալվում, զոհ էին մատուցում նվիրյալների հետ, և քո ժողովուրդը, որ չէր հասկանում այդ, խառնակվում էր պոռնիկներին։


Քո սերնդից ոչ մեկին իշխանի [𝕸 Մոլեխի] ծառայությանը չհանձնես և դրանով իմ անունը չպղծես, քանզի ես եմ Տերը։


Տերն ինքն է իր ժողովրդի ծերերի և նրանց իշխանների հետ դատի նստելու. «Դուք ինչո՞ւ հրկիզեցիք իմ այգին. տնանկից հափշտակվածը ձեր տներում է։


Դուք ինչո՞ւ եք զրկում իմ ժողովրդին և ամոթահար անում տնանկներին»,- ասում է Տերը՝ Զորությունների Տերը։


Վա՜յ նրանց, ովքեր անարդար օրենքներ են հաստատում, չար գործեր են արձանագրում, և նրանց, ովքեր ճնշող որոշումներ են ընդունում,


Դրա համար, քանի որ կռփահարում էիք աղքատներին և ընտիր կաշառք էիք վերցնում նրանցից, շքեղազարդ ապարանքներ կշինեք, բայց չեք բնակվի նրանց մեջ, գեղեցիկ այգիներ կտնկեք, բայց դրանց գինին չեք խմի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ