ԱՌԱԿՆԵՐ 22:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ով աղքատին ողորմի, ինքը կկերակրվի, քանզի անտունին իր հացից է տվել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բարյացակամ աչք ունեցողն օրհնված կլինի, որովհետև իր հացից տալիս է աղքատին։ |
Ով ողորմություն է տալիս տնանկին, փոխ է տալիս Աստծուն, ըստ տվածի՝ Աստված նրան պիտի հատուցի։
Մի՞թե իրավունք չունեմ ուզածիս պես գործածելու այն, ինչ իմն է։ Կամ թե նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ”։
ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անզգամություն։
Ես իմ օրինակով ամեն ինչ ցույց տվեցի ձեզ, որովհետև այդպես պետք է աշխատել և դարմանել հիվանդներին ու հիշել Տեր Հիսուսի խոսքը, որ հենց ինքն ասաց. “Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը”»։
Ձեր մեջ գտնվող ամենափափկակյաց և քնքուշ կինը, որը քնքուշ ու փափկակյաց լինելու պատճառով փորձ իսկ չի արել գետնի վրա ոտքով քայլելու, չար աչքով պիտի նայի իր ծոցում գտնվող ամուսնուն, իր տղային ու աղջկան։
Մի՛ մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն։
Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ։