9 Առանց տրտնջալու հյուրասե՛ր եղեք միմյանց հանդեպ։
9 Միմյանց նկատմամբ հյուրասե՛ր եղեք՝ առանց տրտնջալու։
Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։
սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրության հետամո՛ւտ եղեք։
Ամեն ինչ արե՛ք առանց տրտնջալու և հակաճառելու,
Մի՛ մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն։
այլ հյուրասեր, բարեսեր, խոհեմ, արդար, մաքուր, ժուժկալ,
Եպիսկոպոսը պետք է լինի անթերի, մե՛կ կնոջ ամուսին, հեզ, մեղմաբարո, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ,
Մի՛ տրտմեցրեք միմյանց, եղբայրնե՛ր, որպեսզի չդատվեք, քանզի դատավորն ահավասիկ դռանն է։
Յուրաքանչյուրը թող տա ըստ իր սրտի հոժարության և ոչ թե հարկադրաբար ու տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է այն, ինչ զվարթառատ է տրվում։
Բայց առանց քո համաձայնության ոչինչ չուզեցի անել, որպեսզի բարի գործդ ոչ թե հարկադրանքով լինի, այլ հոժարակամ։
Ձեզ ողջունում է Գայիոսը՝ իմ և ամբողջ եկեղեցու հյուրընկալը։ Ձեզ ողջունում է Երաստոսը՝ քաղաքիս կառավարիչը, և Կվարտոս եղբայրը։
մինչև որ հագեցավ։ Ապա ասաց. «Քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ, մինչև բոլորն էլ հագենան»։