25 Ամեն անկեղծ անձ օրհնված է, իսկ բարկացող մարդը տգեղ է կերպարանքով։
25 Առատաձեռն մարդը կբարգավաճի, և ոռոգողն ինքն էլ կոռոգվի։
բերեցին տասն անկողիններ, ծածկոցներ, տասը կաթսաներ, բրուտի անոթներ, ցորեն, գարի, ալյուր, փոխինդ, ոլոռ, ոսպ,
Կան, որ բաշխում են իրենց ունեցածը և ստանում են բազմապատիկ, և կան, որ անհագ հավաքում են, բայց մնում են կարոտյալ։
Ագահ մարդը հակառակություն է բորբոքում, բայց Տիրոջը հուսացողն հոգածություն կգտնի։
Աղքատներին տվողը չի՛ աղքատանա, իսկ ով իր աչքը շրջում է նրանցից, շատ բանի կարոտ կմնա։
Որ քո շտեմարանները լցվեն ցորենի առատությամբ, և քո հնձաններն ավելիով գինի հորդեն։
Քո արդար վաստակից Տիրոջը պատվի՛ր և քո արդար արմտիքից պտո՛ւղ հանիր նրան,
իսկ արդարները իմաստուն բաներ են խորհում, և այդ խորհուրդը կա ու կմնա։
Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։