Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 28:56 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

56 Ձեր մեջ գտնվող ամենափափկակյաց և քնքուշ կինը, որը քնքուշ ու փափկակյաց լինելու պատճառով փորձ իսկ չի արել գետնի վրա ոտքով քայլելու, չար աչքով պիտի նայի իր ծոցում գտնվող ամուսնուն, իր տղային ու աղջկան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

56 Քո մեջ գտնվող քնքուշ և փափկասուն կինը, որն իր քնքշության ու փափկության պատճառով սովոր չէր ոտքը գետնի վրա դնելու, ծուռ աչքով պիտի նայի իր ծոցում պառկող ամուսնուն, իր տղային, իր աղջկան,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 28:56
8 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես է ասում Տերը. «Մի՛ նայեք Սիոնի դուստրերին, թե ինչպես հպարտացան, քայլում են բարձրապարանոց, աչքով-ունքով անում, քայլում են նազանքով ու ոտքերով կաքավում»։


«Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կույս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետև աթոռ չկա, խավարի մե՛ջ մտիր, քաղդեացիների՛ դուստր, դու, որ այլևս չես շարունակելու քնքուշ ու փափկասուն կոչվել։


մեծ կործանում է լինելու քեզ՝ գեղեցկիդ և փափկացյալիդ, վերանալու է քո մեծամտությունը, դո՛ւստր Սիոնի։


Գթասիրտ կանանց ձեռքերը եփեցին իրենց մանուկներին, որոնք իմ ժողովրդի դստեր կործանման ժամանակ նրանց համար կերակուր դարձան։


Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարված մարդո՞ւ։ Ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագավորական պալատներում են։


Ձեր մեջ գտնվող ամենափափկակյաց և նուրբ տղամարդը չար աչքով պիտի նայի իր եղբորը, ինչպես նաև իր ծոցում պառկող կնոջն ու ողջ մնացած իր որդիներին,


և նրանցից ոչ մեկին չի տա իր որդիների մսից, որ ինքը կուտի։ Այսպես պիտի վարվի նա, որովհետև քո անձկության և նեղության մեջ, որոնցով պիտի նեղեն քեզ քո թշնամիները քո բոլոր քաղաքներում, նրան ուտելու ոչինչ չպիտի մնա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ