ԱՌԱԿՆԵՐ 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նա է ուղղամիտների փրկությունը, վերակացու է լինում նրանց ընթացքին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ուղղամիտների համար հաջողություն է վերապահում, վահան՝ պարկեշտությամբ ընթացողների համար, |
Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն, Արդարությունն ու խաղաղությունը պիտի համբուրվեն։
Խորագետների իմաստությունը հայտնի է նրանց ճանապարհից, իսկ անզգամների անմտությունը՝ մոլորությունից։
Ով գնում է արդարությամբ, օգնություն է գտնելու, իսկ ով թյուր ճանապարհ է բռնում, նրանով կխճճվի։
Քանի որ գրված է. «Անհետացնելու եմ իմաստունների իմաստությունը և անտեսելու խելացիների խելքը» (Ես. 29.14)։
բայց նույն հրեաների և հեթանոսների միջից կանչվածների համար Քրիստոս Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է.
Որովհետև դուք նրա շնորհիվ եք Քրիստոս Հիսուսի մեջ, որ Աստծու կողմից մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն,