Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 1:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Քանի որ գրված է. «Անհետացնելու եմ իմաստունների իմաստությունը և անտեսելու խելացիների խելքը» (Ես. 29.14)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Որովհետև գրված է. «Իմաստունների իմաստությունը անհետացնելու եմ և խելացիների խելքը անտեսելու եմ» (Ես. 29.14)։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 1:19
9 Խաչաձեւ Հղումներ  

Դրա համար էլ ես պիտի տեղափոխեմ այդ ժողովրդին. և կտեղափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստությունը և արհամարհեմ խորհրդականների խորհուրդները»։


իմաստուններն ամոթահար եղան, զարհուրեցին ու պարտվեցին, որովհետև անարգեցին Տիրոջ խոսքը։ Նրանց մեջ ի՞նչ իմաստություն կա։


որովհետև այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու առաջ, քանի որ գրված է. «Նա իմաստուններին բռնում է իրենց հնարամտության մեջ» (Հոբ 5.13)։


Տայանի իշխանները՝ թագավորի իմաստուն խորհրդականները, հիմարանալու են, նրանց խորհուրդներն անմիտ են դառնալու։ Էլ ինչպե՞ս կասեք արքային. «Իմաստունների զավակներ ենք մենք, նախկին թագավորների զավակներ»։


«Եգիպտացիների հոգիները պիտի խռովվեն, նրանց խորհուրդը պիտի ցրեմ, և նրանք հարցում պիտի անեն իրենց աստվածներին ու կուռքերին, իրենց մեռելահարցուկներին ու վհուկներին։


Ո՞վ չի երկնչի քեզնից, ազգերի՛ Թագավոր, դա քեզ է միայն վայել, քանզի բոլոր հեթանոս իմաստունների և նրանց բոլորը թագավորների մեջ ո՞վ է քեզ նման։


Եղբայրնե՛ր, ձեզ համար ինքս ինձ և Ապողոսին օրինակ բերեցի, որպեսզի մեզնից սովորեք չիմանալ ավելին, քան գրված է, որպեսզի չհպարտանաք՝ մի ընկերոջը մյուսից գերադասելով։


Մենք հիմա՞ր դարձանք հանուն Քրիստոսի, իսկ դուք՝ իմաստո՞ւն Քրիստոսով, մենք տկա՞ր, իսկ դուք՝ հզո՞ր, դուք՝ փառավորվա՞ծ, իսկ մենք՝ անա՞րգ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ