Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 14:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Խորագետների իմաստությունը հայտնի է նրանց ճանապարհից, իսկ անզգամների անմտությունը՝ մոլորությունից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Խորագետ մարդու իմաստությունն իր ճանապարհը հասկանալն է, բայց անմիտների հիմարությունը խաբեություն է։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 14:8
21 Խաչաձեւ Հղումներ  

Ուստի անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ո՛րն է Տիրոջ կամքը։


Իսկ չար և խաբեբա մարդիկ ավելի առաջ կգնան չարության մեջ, իրենք մոլորված՝ ուրիշներին էլ կմոլորեցնեն։


Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. բարի ընթացքով թող ցույց տա իմաստությամբ և հեզությամբ կատարած իր գործերը։


Ուստի հեռո՛ւ վանեք ձեզնից հին մարդուն, որ ապականվում է խաբուսիկ ցանկություններով, համաձայն իր նախկին ապրելակերպի,


Ամբարիշտն անիրավ գործեր է անում, իսկ արդարների զավակը ճշմարտության վարձն է։


Ես գնում եմ արդարության ճանապարհներով և շրջում արդարության շավիղներով,


Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը և բոլոր շավիղները կուղղես դեպի բարություն,


Վա՛յ ինձ, որովհետև Երկարաձգվեց պանդխտությունս, Եվ ես բնակվեցի Կեդարի վրանների տակ։


Մեղավորը կտեսնի և կբարկանա, Կկրճտացնի իր ատամներն ու կհալվի, Եվ մեղավորների ցանկությունը կկորչի։


«Բարձրացրո՛ւ քո աչքերը, Երուսաղե՛մ, և նայի՛ր հյուսիսից հարձակվողներին. ո՞ւր է այն հոտը, որ տրվեց քեզ, քո փառավոր ոչխարներն ո՞ւր են։


Որոնց բերաններն ունայնություն են խոսում, Եվ նրանց աջը մեղքերի աջ է։


որովհետև այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու առաջ, քանի որ գրված է. «Նա իմաստուններին բռնում է իրենց հնարամտության մեջ» (Հոբ 5.13)։


Անմիտի սիրտը կարոտ է իմաստության, իմաստուն մարդն ընթանում է ուղիղ ճանապարհով։


Արդարների խորհուրդները ճիշտ վճիռներ են, իսկ ամբարիշտները առաջնորդներն են նենգությունների։


Եվ տեսա, որ իմաստությունն ավելի օգտակար է անմտությունից, ինչպես լույսը՝ խավարից։


որովհետև թե՛ հիմարի և թե՛ իմաստունի համար հավիտենական հիշատակ չկա։ Արդարև, գալիք օրերին մոռացվելու է ամեն բան։ Արդ, ինչպե՞ս կարող է իմաստունը հիմարի պես մեռնել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ