«Անձովս եմ երդվում,- ասում է Տերը,- քանի որ դու արեցիր այդ բանը, և ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն,
ԱՄՈՎՍ 6:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանի որ Տերը երդվեց իր անձով, և Տերը՝ Զորությունների Աստվածը, ասում է. «Գարշելի կդարձնեմ Հակոբի ամբողջ հպարտությունը, կատեմ նրա երկրները և կվերացնեմ նրա քաղաքները՝ բոլոր բնակիչներով»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Տեր Աստված երդվել է իր անձով,- ասում է Տերը՝ Զորքերի Աստվածը,- ես նողկում եմ Հակոբի գոռոզությունից և ատում եմ նրա ամրոցները. և թշնամուն պիտի մատնեմ քաղաքն ու իր լիությունը։ |
«Անձովս եմ երդվում,- ասում է Տերը,- քանի որ դու արեցիր այդ բանը, և ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն,
Տիրոջից երկյուղը անիրավություն ատելն է, Ինչպես նաև ատելը թշնամությունը, հպարտությունը և չարի ճանապարհները։
Վա՜յ Եփրեմի վարձկաններիդ հպարտության պսակին, փառքից թառամած մի ծաղիկ՝ փարթամ լեռան գագաթին. դուք հարբած եք, բայց ոչ գինուց։
Իմ ժառանգությունն ինձ համար դարձավ անապատի առյուծ, իր ձայնը բարձրացրեց ինձ վրա, դրա համար էլ ատեցի նրան։
Քեզ համար հարմարավետ տուն շինեցիր՝ կառուցելով լուսամուտներով հովասուն վերնատուն, պատելով մայրի փայտի տախտակներով և ներկելով նավթով։
Իսկ եթե չկատարեք այս բաները, ապա իմ անձով եմ երդվում,- ասում է Տերը,- որ ավերակ կդառնա այդ տունը»։
Դրա համար էլ լսե՛ք Տիրոջ պատգամը, Հուդայի բոլո՛ր մարդիկ, որ բնակվում եք եգիպտացիների երկրում. «Ահա ես երդվեցի իմ մեծ անձով,- ասում է Տերը՝ Աստված,- որ եթե իմ անունը նորից հնչի Հուդայի որևէ մարդու բերանից, եթե ասեն՝ “Տերը կենդանի է եգիպտացիների այս ամբողջ երկրում”,
քանի որ ես իմ անձով երդվեցի,- ասում է Տերը,- որ Եդովմի ժառանգության մեջ ապականություն, նախատինք, անապատ ու անեծք պիտի դառնաս, իսկ նրանց բոլոր քաղաքները հավիտյանս ավերակ պիտի դառնան»։
Զորությունների Տերը երդվեց իր բազկով. «Քեզ լցնելու եմ զորքով՝ իբրև մորեխով, նրանք իջնելու են քեզ մոտ և աղաղակ են բարձրացնելու քեզ վրա»։
Տերը, իբրև թշնամի, կործանեց Իսրայելը, կործանեց նրա թագավորին, կործանեց նրա բոլոր ամրոցները և Հուդայի դստեր տառապանքներին տառապանքներ ավելացրեց։
“Ասա՛ Իսրայելի տանը. Տերը՝ Աստված, այսպես է ասում. ահա ես պղծելու եմ իմ սրբարանը՝ ձեր զորության պարծանքի առարկան, այն, որ ցանկալի է ձեր աչքին, և նրանց, որոնց մասին ձեր հոգիները խնամք են տանում. ձեր տղաներն ու աղջիկները, որ ձեզնից են մնացել, սրով են ընկնելու։
Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտյա ձեռակերտ կուռքերը։ Ձեր դիակները պիտի նետեմ ձեր ջարդուփշուր եղած կուռքերի բեկորների վրա, և իմ հոգին պիտի խորշի ձեզնից։
Եվ չիմացավ իր գալիք եղեռնը,- ասում է Տերը,- քանի որ անօրենություն և թշվառություն էին գանձում իրենց գավառներում»։
Դրա համար Տերը՝ Աստված, այսպես է ասում Տյուրոսին. «Այդ երկիրը, որ քո շուրջն է, կավերվի, և քեզնից կվերանա քո ամբողջ զորությունը, և կկողոպտվեն քո գավառները»։
Տերը երդվում է իր սրբություններով. «Ահա օրեր կգան ձեզ վրա, և կվերցնեն ձեզ զենքերով, և նրանց, որ ձեզ հետ են, կգցեն եռացած կաթսաները։
Այն օրը տաճարի ձեղունները կողբան,- ասում է Տերը,- շատերը կկործանվեն, և բոլոր վայրերի վրա լռություն կբերեմ»։
Կվերացնեմ երեք հովիվներին մի ամսվա մեջ, և կծանրանա իմ հոգին նրանց վրա, քանի որ նրանց հոգիներն էլ գոչում էին իմ դեմ։